Մատչելի հղումներ

Հայաստանի մրցունակությունը չի փոխվել


Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպության կողմից հրապարակված երկրների տնտեսական մրցունակության վերաբերյալ տարեկան զեկույցում Ադրբեջանը 2008 թվականի 69-րդ հորիզոնականից հայտնվել է 51-րդ տեղում: Նախկին Խորհրդային Միության երկրների շարքում այն երկրորդն է` զիջելով միայն Էստոնիային:

Հայաստանն ըստ սանդղակի շարունակում է զբաղեցնել նախորդ տարվա 97-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանին է տրված 68-րդ տեղը:

Աշխարհի ամենաբարձր մրցունակությունն ունեցող երկիրն է համարվել Շվեյցարիան, որը 2009-ին նախորդ տարի առաջին տեղը զբաղեցնող Միացյալ Նահանգներին է փոխարինում: Առաջին տասնյակում են հայտնվել նաև Սինգապուրը, Շվեդիան, Դանիան, Գերմանիան և Նիդեռլանդները:

Հետազոտությունն անց է կացվել աշխարհի 133 երկրների ավելի քան 13000 մասնավոր կազմակերպությունների շրջանում: Երկրների տնտեսական մրցունակությունը որոշելու նպատակով որպես չափորոշիչներ են կիրառվել սոցիալական ինստիտուտների, առողջապահական համակարգերի, կրթության և բարձր տեխնոլոգյաների ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայության տեսանկյունից երկրների նվաճումները:

XS
SM
MD
LG