Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի համատեղ հայտարարությունը


՝՝ԱՄՆ-ը ջերմորեն ողջունում է Թուրքիայի եւ Հայաստանի կողմից, Շվեյցարիայի մասնակցությամբ հրապարակված համատեղ հայտարարությունը, որը նշում է երկկողմ հարաբերությունները բարելավելուն ուղղված հետագա քայլերը՛՛, ասված ԱՄՆ-ի Արտգործնախարարության հայտարարության մեջ։


Ըստ Պետդեպարտամենտի հայտարարության, ՝՝ԱՄՆ-ը արդեն երկար ժամանակ ունի այն դիրքորոշումը, որ հարաբերությունների բարելավումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ընդունելի ժամանկահատվածում։ Մենք հորդորում ենք Հայաստանին եւ Թուրքիային, գործել արագ՝ համապատասխան հայտարարության մեջ նշված ժամանակահատվածին։

ԱՄՆ-ը պատրաստ է սերտորեն աշխատել երկու երկրների կառավարությունների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, ինչն ամբողջ տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը նպաստող պատմական գործընթաց է՛՛։

XS
SM
MD
LG