Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետությունները համաձայնվել են սկսել ՝՝Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու՛՛ եւ ՝՝Երկկողմ հարաբերությունները զարգացնելու՛՛ շուրջ արձանագրությունների քաղաքական քննարկումներ։ Այս նախաձեռնությունը սկսվել էր Շվեյցարիայի միջնորդության ներքո։
Արձանագրությունները ներկայացնում են երկկողմ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու համար ընդունելի ժամանակացույց, ըստ որի քաղաքական քննարկումները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո երկու համաձայնագրերի տեքստերը, հաստատման համար, կփոխանցվեն երկու երկրների խորհրդարաններին։
Արձանագրությունների մեջ, ի շարս այլ հարցերի, ընդգրկված են սպառնալիքներով հանդես գալու եւ ուժի կիրառումը բացառելու, մարդու իրավունքները եւ ազատությունները պաշտպանելու, գոյություն ունեցող սահմանները ճանաչելու, սահմանները բացելու, ահաբեկչության որեւէ ձեւ դատապարտելու մասին կետեր։