Չինաստանը հորդորում է ԱՄՆ-ին դադարեցնել իր սահմանները ողողող ջրերում իրականացվող լրտեսական գործողությունները։
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե ափից 2ՕՕ մղոն հեռավորությամբ ձգվող, հիմնականում տնտեսական այս գոտում ամերիկյան օդային ու ծովային անդադար հետախուզումները դարձել են երկու երկրների ռազմական ուժերի միջեւ խնդիրների գլխավոր պատճառը։
Չինաստանն այս խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին՝ Պեկինում երկու երկրների բանակային հրամանատարների միջեւ անցկացված երկօրյա հանդիպումների ժամանակ։
Սակայն Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատան խոսնակ Սյուզըն Ստիվենսոնը հայտարարել է, թե այս հարցի շուրջ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոփոխվել։ Նրա խոսքերով, միջազգային օրենքներին համապատասխան, ԱՄՆ-ը կշարունակի նավարկել ծովերում, միեւնույն ժամանակ խուսափելով անցանկալի միջադեպերից։