Մատչելի հղումներ

Հյուսիսային ու Հարավային Կորեաները մոտ են ընտանիքների վերամիավորման հարցում համաձայնության


Հարավային Կորեան հորդորում է Հյուսիսիսն՝ թույլ տալ Կորեական պատերազմի արդյունքում ավելի քան 5Օ տարի առաջ մասնատված ընտանիքների վերամիավորում։ Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարության խոսնակն ասել է, թե Սեուլը ցանկանում է, որ ընտանիքների անդամաների վերամիավորումը չլինի տոնական օրվա արարողություն, այլ՝ կրի մշտական բնույթ։
Այս մասին հայտարարությամբ նա հանդես եկավ Կումգանգ լեռան ստորոտում երկու կողմերի միջեւ նույն հարցով անցկացված բանակցություններից հետո։

Հարավի եւ Հյուսիսի Կարմիր Խաչի պատվիրակությունները կարծես թե մոտ են ընտանիքների վերամիավորման հարցում համաձայնության։

195Օ-1953 թվականների Կորեական պատերազմի արդյունքում կորեացի հազարավոր ընտանիքներ մասնատվեցին, պատերազմ, որը դադար է առել հրադարարի համաձայնագրի համաձայն, սակայն մինչ այժմ չի կնքվել խաղաղության պայմանագիր։

XS
SM
MD
LG