Չորեքշաբթի օրն առավոտյան, 77 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տված ԱՄՆ-ի սենատոր Էդուարդ Քենեդին վերջինն էր Քենեդիների քաղաքական տոհմում եւ երրորդը ԱՄՆ-ի Սենատում աշխատած տարիներով՝ 47 տարի։ Օրենսդիր, որն իր այս գործունեության ընթացքում աշխատել է երկրի 1Օ նախագահների օրոք, սկսած եղբոր՝ Ջոն Քենեդիի պաշտոնավարությունից։
Ուղեղում չարորակ ուռուցք հայտնաբերվելուց հետո, Էդուարդ Քենեդին ապրեց մեկ տարուց քիչ ավելի՝այս ընթացքում միայն մի քանի անգամ ներկայանալով Կոնգրես։
Ընտանիքի առաջին զոհը ավագ եղբայրն էր, որը զոհվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, օդանավային աղետից։ Երկրորդ եղբայրը՝ նախագահ Ջոն Քենեդին սպանվեց 1963 թվականին՝ Դալլասում ։ 68 թվականին նախագահական թեկնածու մյուս եղբորը՝ սենատոր Ռոբերտ Քենեդիին սպանեցին Լոս Անջելեսում։