Մատչելի հղումներ

Իրանի ընտրությունները հրաշալի դաս


Օգոստոսի 19-ին Թեհրանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին վերընտրվելու կապակցությամբ: Ասադը Իրանի նախագահական ընտրությունները որակել է որպես հրաշալի դաս արտաքին աշխարհի համար:

Սիրիայի նախագահի Թեհրան պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ընթացքը: Այսուհանդերձ ենթադրվում է, որ Ասադն իր այցի ընթացքում հանդես է գալու ի պաշտպանություն ֆրանսիացի դասախոս Քլոթիլդ Ռեյսի: Վերջինս այժմ անազատության մեջ է Իրանում ետընտրական հանրահավաքներին մասնակցելու պատճառով:

Միաժամանակ նախագահ Ահմադինեջադը Իրանի օրենսդիր մարմնին պետք է ներկայացնի կառավարության նոր կազմը: Երկրի սահմանադրության համաձայն կառավարության կազմը մեջլիսի հաստատմանն է ներկայացվում նախագահի երդմնակալության արարողությունից 2 շաբաթվա ընթացքում:

XS
SM
MD
LG