Մատչելի հղումներ

Կովկասի անվտանգության մեթոդները


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հյուսիսային Կովկասում առկա զինված խմբավորումներից պետք է “ձեռբազատվել” ամբողջությամբ, հարկ եղած դեպքում համատարած սպանությունների ձևով:

Պարոն Մեդվեդևի այս հայտարարությունը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին Սևաստոպոլ քաղաքում: Ըստ նրա լիակատար խաղաղության հասնելու միակ հնարավոր տարբերակը “ահաբեկիչների ոչնչացումն” է:
Ռուսական մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ Մեդվեդևը հայտարարել է նաև, որ հակաահաբեկչական պայքարում գործի են դրվելու նոր միջոցներ` չհստակեցնելով այլ մանրամասներ:

Ի դեպ Ռուսաստանի նախագահի ելույթը հետևել է 2 օր առաջ Ինգուշական հանրապետությունում տեղի ունեցած պայթյունին: Ոստիկանության տեղական բաժանմունքի շենք ներխուժած ավտոմեքենայով իրականացված պայթյունի արդյունքում 25 մարդ զոհվել, ևս 130-ը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ էին ստացել:

Ըստ պաշտոնական տեղեկատվության ոստիկանության բաժանմունքի մի շարք աշխատակիցներ շարունակում են մնալ անհայտ կորած:

XS
SM
MD
LG