Մատչելի հղումներ

Քուվեյթում նորից վտանգված է ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը


Քուվեյթում ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք կոչ են անում ԱՄՆ-ի քաղաքացիներին զգուշանալ ահաբեկչական հնարավոր հարձակումներից։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարում է, թե անցյալ շաբաթ ալ-Քայիդայի հետ կապեր ունեցող 6 քուվեյթցիների ձերբակալելու փաստը մեծապես սպառնում է այստեղ գտնվող ամերիկացիների անվտանգությանը։
Կան տեղեկություններ այն մասին, որ ահաբեկչական խմբերը շարունակելու են Մերձավոր Արեւելքում, այդ թվում՝ Քուվեյթում ամերիկյան հաստատությունների վրա հարձակումները։

Քուվեյթի իշխանությունները հաղորդում են, թե ձերբակալված 6 քուվեյթցիները խոստովանել են, որ ծրագրում էին ռմբահարել Արիֆջանում գտնվող ամերիկյան բանակային մի ճամբար։

XS
SM
MD
LG