Մատչելի հղումներ

Բիրմայում ազատ արձակվեց ԱՄՆ-ի մի քաղաքացի


Բիրմայի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի սենատոր Ջիմ Ուեբբի այցն այս երկիր ունեցել է դրական ազդեցություն եւ կարող է նպաստել երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները մեղմելուն։

Դեմոկրատ սենատորի այցն ապահովել է ԱՄՆ-ի քաղաքացի Ջոն Եթավի ազատ արձակումը, որի նկատմամբ այս երկրում անցյալ շաբաթ էին կայացրել 7 տարի աշխատանքային ուղղիչ գաղութում պատիժը կրելու մասին որոշում՝ նրան մեղադրելով ժողովրդավարության առաջնորդ Անգ Սան Սու Չիի տուն չարտոնված այց կատարելու մեջ։
Սենատոր Ուեբբը վերադարձի ճանապարհին եւս հույս է հայտնել, որ իր այցը կարող է նոր մոտեցումներ առաջարկել ԱՄՆ-ի ու Բիրմայի հարաբերություններում, այդ թվում՝ տնտեսական պատժամիջոցները մեղմելու հարցում։

Սակայն Բիրմայի զինվորական ղեկավար Թան Շվեի հետ հանդիպման ժամանակ Ուեբբին չի հաջողվել համոզել ազատ արձակել նաեւ Անգ Սան Սուու Չին, որն այժմ գտնվում է 18 ամսյա տնային կալանքի տակ։

XS
SM
MD
LG