ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պարզել են, որ Ջորիա նահանգի բնակիչ 23-ամյա ոմն Էհսանուլ Իսլամ Սադիքին աջակցել է արտասահմանյան երկրներում գործող ահաբեկչական խմբավորումներին։ Նա, ըստ մեղադրանքների, ահաբեկիչներին տրամադրել է նյութական աջակցություն։
Սադիքին ահաբեկիչներին է ուղարկել մայրաքաղաք Վաշինգտոնի ու նրան հարակից հատվածների մասին իր նկարահանած տեսաֆիլմերը, ճամբորդել է Բանգլադեշ՝ մասնակցելու համար մահմեդական սուրբ պատերազմ՝ ջիհադ կազմակերպելու աշխատանքներին։
Դատավարության ժամանակ Սադիքին հերքել է իր դեմ հարուցված մեղադրանքները՝ ասելով, թե այդ ժապավեններն իրենցից չեն ներկայացնում կարեւորություն։
Մեղադրանքները, հաստատվելու դեպքում, Սադիքիին սպառնում է մինչեւ 6Օ տարվա ազատազրկման վճիռ։