Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի տնտեսությունը ցույց տալիս է վերականգնման նշաններ


ԱՄՆ-ում հունիս ամսին տների վաճառքը միջին հաշվով աճել է 3.6 տոկոսով։ Սա տնտեսագետների խոսքերով, հուսադրիչ փաստ է։

Նրանք, ովքեր ասում են, թե տնտեսական այս անկման պատճառը անշարժ գույքի վաճառքում առաջ եկող անշարժությունն էր, հավատացած են, որ տնտեսական աճը կսկսվի միայն անշարժ գույքի շուկայի աշխուժացման դեպքում։

Սակայն վաճառքի վերելքը հավասարության մի կողմն է միայն։ Չնայած առաջին անգամ տուն գնողներին ավելի նպաստավոր պայմաններով տրվող վարկերին եւ հարկային ավելի գրավիչ պայմաններին, որոնք իրոք նպաստել են այս շուկայում տեղաշարժին, տների գներում անկումը շարունակվում է։

Իսկ դա նշանակում է, որ շատերը վարկ են վերցրել տան ավելի բարձր գների ժամանակ, եւ այժմ երբ տան գինն ընկել է, վարկի դիմաց ամսական վճարումները շարունակվում են հին բարձր գնին համապատասխան։
Իսկ սա ամենամեծ սպառնալիքն է տնտեսության համար։ Այդ ժամանակ է, որ սեփականատերերից շատերը պարտքի դիմաց բանկերին են հանձնում իրենց տները։

Կառավարությունն ուժի մեջ է մտցրել վարկային համակարգում նպաստավոր փոփոխություններ, որպեսզի դրամի պակաս ունեցողները կատարեն ավելի ցածր ամսավճարներ։ Սակայն տնտեսության վերականգնման ընթացքը կարող է բարդանալ եկող տարի իր գագաթնակետին հասնող գործազրկության պատաճառով։


Աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն ունեցող ԱՄՆ-ի տնտեսությունը ցույց տալիս է վերականգնման նշաններ, սակայն ոչ այնքան արագ ու նկատելի, ինչպես բոլորն են ուզում։

XS
SM
MD
LG