Մատչելի հղումներ

Սոնյա Սոթոմայորը հաստատվեց ԱՄՆ-ի դաշնային դատավորի պաշտոնում


ԱՄՆ-ի Սենատը դաշնային դատավորի պաշտոնում հաստատեց նախագահ Օբամայի ներկայացրած թեկնածու Սոնյա Սոթոմայորին, որը ձայների 68-ը 31-ի հարաբերությամբ դարձավ Գերագույն դատարանում ԱՄՆ-ի պատմության մեջ լատինամերիկյան ծագումով առաջին դատավորը։
Մինչ այդ, հատկապես հանրապետականների կողմից, մի քանի շաբաթ նա ենթարկվել էր սուր քննադատության։


Նրանք պնդում էին, թե Սոթոմայորը իր գործունեության ընթացքում ցուցաբերել է կողմնակալություն, երբ ժամանակին դաշնային բողոքարկումների դատարանի որոշ դատավորների հետ, խտրականության հարցով մի դատավարության ժամանակ որոշում է կայացրել ի վնաս սպիտակամորթ հրշեջների։


Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Բարբարա Բոքսերի խոսքերով Սոթոմայորը իրավական հարցերով հանձնաժողովի առջեւ կարողացավ ապացուցել, որ ունի կամքի կայուն ուժ, խելացի է, եւ որ ամենակարեւորն է, գիտի օրենքը։

Նախագահ Բարաք Օբաման Սոթոմայորին նշանակեց, երբ այս պաշտոնից թոշակի անցավ ազատական դիրքորոշում ունեցող Դեյվիդ Սաութերը։


Վերլուծաբաններն ասում են, թե կցանկանային հուսալ, որ Սոթոմայորի հաստատման փաստը չի փոխի Գերագույն դատարանի գաղափարական հավասարակշռությունը։

XS
SM
MD
LG