Մատչելի հղումներ

Կփակվի Իրանի այն բանտը, ուր պահվում են բողոքի ցույցերի մասնակիցները


Իրանի գերագույն ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին հրահանգել է փակել այն բանտը, որտեղ պահվում էին անցյալ ամիս նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի մասնակիցները։ Ըստ պաշտոնական աղբյուրների, Խամենեին նման հրահանգ է արձակել, քանի որ այս բանտի պայմանները չեն համապատասխանել կալանավորների իրավունքները պաշպանելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին։


Նա նաեւ հրահանգել է, որ երկրի դատական համակարգի ղեկավարները որոշում կայացնեն այստեղ պահվող կալանավորների ապագայի մասին։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանք պիտի հայտարարեն կամ կալանավորների կալանքը շարունակելու, կամ էլ՝ նրանց ազատ արձակելու մասին։


Այս պահին բանտում պահվում է ցույցերի ժամանակ ձերբակալված մոտ 3ՕՕ կալանավոր։

XS
SM
MD
LG