Մատչելի հղումներ

Հանդիպում Իրաքի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց միջեւ


Թուրքիայում հանդիպում են անցկացնում Իրաքի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի քուրդ ապստամբների դեմ պայքարը համակարգելու նպատակով։

Հանդիպումը հյուրընկալել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեսիր Աթալայը։ Նրա հյուրերն են ԱՄՆ-ի գեներալ Ստիվըն Համմերը եւ Իրաքի անվտանգության նախարար Շիրվան ալ-Վաելին։

Կողմերը քննարկում են Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում ջանքերը համախմբելու հարցը։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որին Անկարան ու միջազգային համամայնքի մեծ մասը համարում են ահաբեկչական կազմակերպություն, արդեն քառորդ դար պայքար է տանում՝ Թուրքիայի հարավ-արեւելյան շրջաններում ինքնավարություն ձեռք բերելու նպատակով։
Թուրքական ռազմաօդանավերը հաճախ են իրականացնում օդային հարվածներ Իրաքի հյուսիսում գտնվող նրանց հենակետերի դեմ։

XS
SM
MD
LG