Մատչելի հղումներ

Բարաք Օբաման իրոք ծնվել է Հավայի կղզում




ԱՄՆ-ի Հավայի նահանգի պաշտոնատար անձինք, նախագահ Բարաք Օբամայի ծննդյան վկայականն ուսումնասիրելով, հաստատում են, որ նա ծնվել է այս նահանգում եւ դրանով իսկ՝ բավարարում նախագահ ընտրվելու համար ԱՄՆ-ի տարածքում ծնված լինելու սահմանադրական պահանջը։

Նահանգի առողջապահության նախարարը հայտարարել է, թե ինքը հաստատում է, որ Օբաման ծնվել է 1961 թվականին, Հավայի կղզում։


Նախագահի ծննդյան վայրը ճշտելու պահանջ էր եկել այն բանից հետո, երբ Օբամայի հակառակորդ մի խմբավորում հարցականի տակ էր դրել նախագահի պաշտոնում նրա ընտրվելու իրավասությունը՝ պնդելով, թե նա ծնվել է ԱՄՆ-ի տարածքից դուրս։


Ըստ ԱՄՆ-ի սահմանադրության, երկրի նախագահ կարող են ընտրվել միայն ԱՄՆ-ի տարածքում ծնված քաղաքացիները։

XS
SM
MD
LG