Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ուկրաինան լինի ուժեղ ու բարգավաճ երկիր


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընն ասաց, թե ԱՄՆ-ը ցանկանում է, որ Ուկրաինան լինի ուժեղ ու բարգավաճ երկիր եւ հույս հայտնեց, որ Ռուսաստանի հետ ի մեձեցումը տեղի չի ունենա ի վնաս Ուկրաինայի։

Այս խոսքերով, Բայդընը հանդես եկավ Կիեւում՝ Ուկրաինա եւ Վրաստան կատարած եռօրյա այցի առաջին օրը։

Հանդես գալով Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ միասին՝ Բայդընն ասաց, թե ԱՄՆ-ը աջակցում է իր դաշնակիցներին ինքնուրույն ընտրելու Ուկրաինայի իրավունքը եւ ողջունեց Եւվրատլանտյան համայնքի հետ մերձենալու Ուկրաինայի ջանքերը։


ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցման ջանքերի կապակցությամբ Ռուսաստանը բազմիցս է արտահայտել իր ընդդիմությունը՝ հայտարարելով, որ իր սահմանների մոտ Արեւմտյան դաշինքի ներկայությունը խախտում է ազդեցության ոլորտների հարցում իր շահերը։

Ջո Բայդընը Ուկրաինայի վարչապետին ու նախագահին խրախուսելու է ավարտել իրար նկատմամբ ամիսներ տեւած քաղաքական թշնամանքը, ինչը երկիրը տարել է դեպի փակուղի։

Չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին ԱՄՆ-ի փոխնախագահը կայցելի Վրաստան ու հանդիպումներ կունենա նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, ինչպես նաեւ ընդդիմության ղեկավարների հետ։

XS
SM
MD
LG