Մատչելի հղումներ

Աշխարհի կարծիքը Բարաք Օբամայի մասին


Աշխարհի խոշորագույն երկրների շուրջ 20.000 բնակիչների շրջանում վերջերս անցկացված հարցման նպատակն էր պարզել նրանց վերաբերմունքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ:

Այն հարցին, թե “որքանով է ճիշտ” իր միջազգային հարաբերություններին ուղղված գործողություններում Միացյալ Նահանգների նոր ղեկավարը, ընդհանուր հարցվողների 61 տոկոսը պատասխանել է, որ որոշակի կամ բավականին շատ վստահություն ունեն նրա նկատմամբ:

Այնուամենայնիվ “Համաշխարհային Հանրային Կարծիք” կազմակերպության կողմից շուրջ 20 երկրներում անցկացվող հարցման մասնակիցները նշել են, որ ԱՄՆ-ը հենվում է իր ռազմական կարողությունների վրա այս կամ այն խնդիրը լուծելու համար:

Հարցվողների 77 տոկոսը Միացյալ Նահանգներից վտանգ է սպասում: Ընդհանուր առմամբ կարծիքներն աշխարհում ԱՄՆ դերի դրական թե բացասական լինելու վերաբերյալ հակասական են:
ԱՄՆ խաղաղության ինստիտուտի գիտաշխատող Ռանդա Սլիմը գտնում է, որ Օբաման պետք է իր հետագա քայլերը կառուցի հենվելով Կահիրեի իր ելույթի փիլիսոփայության վրա:

Նա նշում է, որ կարճ ժամանակահատվածում պետք է հաջողություններ արձանագրել աշխարհի տարբեր հատվածների կառավարությունների և ժողովուրդների հետ տարվող աշխատանքներում: Այս առումով կարևորվում է Իսրայելապաղեստինյան հակամարտությունը: Եթե հաջողվի սառեցնել իսրայելական վերաբնակեցման գործընթացը փոփոխությունն ակընհայտ կլինի: Այս համատեքստում կարևորվել է նաև 2011-ին Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը:

Քաղաքականությունից զատ հարցման մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնել նաև ջերմաստիճանի գլոբալ տաքացման դեմ պայքարում Միացյալ Նահանգների դերի վերաբերյալ: 18 երկրներից 11-ի պարագայում այս ոլորտում իրականացվող աշխատանքները գնահատել են ոչ բավարար:

XS
SM
MD
LG