Մատչելի հղումներ

Վրաստանում ուշադրությամբ էին հետեւում Բարաք Օբամայի ռուսաստանյան ուղեւորությանը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ռուսաստանյան հանդիպումները մեծ ուշադրությամբ էին հետեւում Վրաստանում։ Բոլոր թերթերի գլխավոր էջերում Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ Օբամայի արտահայտած մտքերն էին, հատկապես նրանք, որոնք առնչվում էին Վրաստանին։


Վրացիներին հատկապես ուրախացնում է Օբամայի այն միտքը, որ կայսրությունները մյուս երկրներին չպետք է վերաբերվեն որպես շախմատային քարերի։

Նրանցից օրինակ այս կինը կարծում է, թե այն ինչ ասում է Օբաման, համաձայնեցված է Սենատի հետ, ուրեմն Սենատը նույնպես աջակցում է իրենց։

Վրացիներին ոգեշնչում է նաեւ երկրների ինքնիշխանությունն իր հանդիպումներում կենտրոնաքար դարձնելու հանգամանքը։ Եւ օրինակ իրավաբան Գուրամ Մուջիրիի կարծիքով, ԱՄՆ-ի նախագահը հստակ ուղերձ է հղել աշխարհին՝ ի պաշտպանություն իր երկրի։
Նրա կարծիքով..



՝՝Օբաման ազդարարեց, որ Վրաստանն անտեսված չէ եւ որ Միացյալ Նահանգները միշտ էլ աջակցելու է այս երկրին ու հետեւելու տեղի ունեցող զարգացումները՛՛։


Իսկ ինչ են ասում վրաց վերլուծաբանները։
Նրանք, պետք է ասել, որ նույնպես կիսում են ժողովրդի ընդհանուր գոհունակությունը։
Վրացիները մեծապես մտահոգված են այն հանգամանքով, որ ռուսները կարող են ավարտել այն գործը, որ սկսեցին անցյալ տարի, սակայն Օբամայի հայտարարություններից հետո նոր հույս ենք ստանում, ասում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամից Ալեքսանդր Ռոնդելին։


՝՝Կարծում եմ Օբաման շեշտեց շահերի հատուկ գոտի ունենալու մասին ռուսների դիրքի նկատմամբ Ամերիկայի մոտեցումները։ Ուրախ ենք, որ Օբաման հակադարձեց ազդեցության շրջանների մասին հատուկ հետաքրքրություններ ունենալու Ռուսաստանի ձգտումներին, որոնք ընդհանրապես անընդունելի են մեզ համար։

Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, որն անցյալ տարվա հնգօրյա պատերազմում իր երկրի պարտության համար հայտնվել է քաղաքական ծանր իրավիճակում իր երկրում, մեծապես գոհ է ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունների համար։
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ ամենագլխավոր տարբերությունը, ասաց նա Լիտվա կատարած իր այցի ընթացքում, Վրաստանի տարածքային ամբողջականության հարցի մեջ է։ Ու այն, որ ԱՄՆ-ի նախագահը տարբերությունների մասին խոսեց այցի հենց առաջին օրը, ցույց է տալիս այս խնդրում իր վարչակազմի անվերապահ աջակցությունը։

Վրաստանում շաբաթներ շարունակ ցույցեր անցկացնող ընդդիմությունը կառավարության հետ համամիտ է միայն այս հարցում։
Ինչպես ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, այսօր՝ ընդդիմության ղեկավար Իրակլի Ալասանիան է ասում,

՝՝Օբաման հստակ հայտարարեց, որ Վրաստանից ռազմական ուժով գրավված տարածքները երբեք չեն օրինականացվի եւ ԱՄՆ-ը ու Արեւմուտքը կշարունակեն տարածքային մեր ամբողջականության նկատմամբ իրենց աջակցությունը՛՛։

XS
SM
MD
LG