Մատչելի հղումներ

Ամերիկահայ համայնքի մտահոգությունները ներկայացվեցին ԱՄՆ-ի փոխնախագահին


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարիե Յովանովիչն անցած տասն օրերի ընթացքում հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի հայկական մի շարք համայքներում՝ Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Վաշինգտոնում։ Հանդիպումների շարքն ավարտելուց հետո, դեսպանը հարցազրույց տվեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը՝ կարեւոր համարելով այս համայնքների հետ իր առաջին հանդիպումը։

-Որո՞նք էին համայնքի անդամների կողմից Ձեզ ուղղված այն հարցերը, որոնց պատասխաններն ամենադժվարն էին Ձեզ համար. Հայոց ցեղասպանություն, Լեռնային Ղարաբաղ, հայ-թուրքական հարաբերություններ, Ջավախք, Ադրբեջանին ու Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնության հավասարակշռություն։

-Չեմ կարծում, որ որեւէ մեկ հարց, դժվարության առումով, հնարավոր է տարանջատել մյուսներից։ Եթե կային մտահոգոթյուններ համայնքում, ուրախ եմ, որ նրանք բարձրացրին այդ հարցերը։ Ամերիկայի հայերը ցանկանում են վստահ լինել, որ ամուր են հայ-ամերիկյան հարաբերությունները։ Եւ իմ առաքելություններից մեկն էլ, անկախ որեւէ այլ խնդրից, այդ ամրությունը պահպանելու հանգամանքն է։

-Դուք խոստացել էիք հայ համայնքին հուզող հարցերը ներկայացնել ԱՄՆ-ի իշխանություններին։ Ներկայացրե՞լ եք արդյոք դրանք որեւէ ատյան։

- ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում հայ համայնքի հետ վերջին հանդիպումից հետո հանդիպումներ եմ ունեցել պետդեպարտամենտում, Ազգային անվտանգույան խորհրդում եւ բոլոր մտահոգություններն ու վեր հանած հարցերը ներկայացրել երկրի փոխնախագահին։

-Կարծո՞ւմ եք արդյոք, որ 2ՕՕ9 թվականին կարող է լուծվել ղարաբաղյան խնդիրը։

-՝՝Լուծում՛՛-ը շատ մեծ բառ է։ Մեկ տարում կա նկատելի առաջընթաց բանակցություններում եւ հուսով ենք, որ առաջընթացը կշարունակվի։ Իսկ մենք էլ շարունակելու ենք մեր գործուն աշխատանքն այս ուղղությամբ՛՛։

-Ի՞նչ ստացաք Հայաստանում Ձեր առաջին ամիսների աշխատանքային գործունեության ընթացքում են ի՞նչ չստացաք, որ պիտի ստանայիք։

-Կարծում եմ հարցի երկրորդ մասի պատասխանը պիտի տան ուրիշները։ Ինչ վերաբերում է առաջին մասին, ասեմ, որ Հայաստանում ձեռք բերեցի մեծ հիացմունք հայ ժողովրդի ոգու նկատմամբ, որը պատմության ընթացքում անցել է մեծ դժվարությունների միջով ու շարունակում է անցնել։
Անկախությունից ի վեր Հայաստանը գրանցել է հաջողություններ բոլոր բնագավառներում, եւ չնայած որ կա տեղաշարժի կարիք, Ամերիկան ուրախ է այդ հաջողությունների համար։ ԱՄՆ-ի կառավարությունն ու ժողովուրդը պատրաստ են օգնել Հայաստանին րոլոր հարցում։

-Կա՞ն արդյոք նոր ծրագրեր Հայաստանի համար։

-Կան։ Ես խնդրել եմ տարբեր պատասխանատուների նոր գումարներ առանձնացնել Հայաստանի համար, այս երկրում ֆինանսական ճգնաժամը դիմակայելու նպատակով։ Պետք է հիշել, որ առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել 15.7 տոկոսով եւ մենք այժմ ուղիներ ենք որոնում տեսնելու համար, թե ինչ կարող են Հայաստանին օգնելու համար անել միջազգային ֆինանսական այն հաստատությունները, որոնց ամենամեծ բաժնետերն ԱՄՆ-ը է։ Բացի մեկ ու կես միլիարդ դոլար հատկացնելու առաջարկից մշակվում են նաեւ ծրագրեր փոքր ենթակառույցների համար։

Հայաստնի արտաքին գլախվոր խնդիրը դեպան Մարիե Յովանովիչը համարում է տարածաշրջանի հետ վերաինտեգրվելու հարցը, եւ ավելացնում, որ դրան պիտի նպաստեն նաեւ երկրի ներքին դրական զարգացումները։

Իսկ թե ինչ հասկացավ անցած տասն օրերի ընթացքում, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն ասում է, որ հասկացավ, ՝՝թե որքան բախտավոր է Հայաստանը այսպիսի մեծ ու գործուն համայք ունենելու համար, համայնք, որը սիրում է Հայաստանը, ուզում անել ամեն ինչ Հայաստանին օգնելու համար եւ ուզում լինել վստահ, որ այդ գործին լծված է նաեւ ԱՄՆ-ի կառավարությունը՛՛։


XS
SM
MD
LG