Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը հույս ունի, որ Մոսկվան ու Վաշինգտոնը կկարողանան լուծել միմյանց միջեւ առկա տարաձայնությունները


Այս մասին ասաց ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Իան Քելլին եւ նշեց, թե հույս ունի, որ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի նպատակը բացասաբար չի ազդի զենքերը կրճատելու երկու կողմերի պատրաստակամության վրա։


Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայտարարել էր, թե պատրաստ է կտրուկ կրճատել միջուկային զենքերը, եթե ԱՄՆ-ը կարողանա մեղմել Արեւելյան Եւրոպայում հակահրթիռային համակարգ հաստատելու հարցի առնչությամբ Մոսկվայի անհանգստությունները։


Սակայն ԱՄՆ-ը շարունակում է պնդել, որ այդ երկուսը միմյանցից անկախ հարցեր են։
Սակայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, թե այդ երկու հարցերը՝ զենքերը կրճատելու ու հրթիռային պաշտպանության հարցերը միմյանց հետ կապակցված խնդիրներ են։

Նախկին նախագահ Ջորջ Բուշը հետաձգել էր Լեհաստանում ու Չեխիայի հանրապետության տարածքում հակահրթիռային պաշտպանության փոքր համակարգեր հիմնելու ծրագրերը։

Ռուասաստանն ուզում է, որ ԱՄՆ-ը ոչ թե հետաձգի, այլ լիովին հրաժարվի նման համակարգ հաստատելու նպատակներից։

Այսօր երկու երկրներին իրար մոտ է բերում միայն միջուկային պաշարները կրճատելու մասին ՍՏԱՐՏ 1 պայմանագիրը նորով փոխարինելու նպատակը։


Կողմերը հույս ունեն առաջընթաց գրանցել մինչեւ Օբամայի կողմից հուլիս ամսին Մոսկվա այցելելը։

XS
SM
MD
LG