Մատչելի հղումներ

Հայաստանին հատկացվող ԱՄՆ-ի օգնությունը կմնա նույն մակարդակին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը քվեարկեց Հայաստանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնությունը անցյալ տարվա 48 միլիոն դոլարի մակարդակին պահելու առաջարկի օգտին։ Ըստ քվեարկության արդյունքների, Լեռնային Ղարաբաղը կստանա մարդասիրական աննախադեպ օգնություն 1Օ միլիոն դոլարի չափով։

Բացի այդ, ենթահանձնաժողովը որոշեց պահպանել Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռությունը։ Ե՝ւ Հայաստանը ե՝ւ Ադրբեջանը կստանան 3-ական միլիոն դոլար։

Այսպիսով ենթահանձնաժողովը որոշեց չընդունել նախագահ Օբամայի ներկայացրած առաջարկը, ըստ որի Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը պիտի իջներ 3Օ միլիոն դոլարի, իսկ ռազմական օգնության հավասարակշռությունը պիտի խախտվեր հօգուտ Ադրբեջանի։

XS
SM
MD
LG