Մատչելի հղումներ

Բարաք Օբամա. ՝՝Հակահրեականության եւ ընդհանրապես կանխակալության բոլոր դրսեւորումների նկատմամբ պիտի լինենք աչալուրջ՛՛


՝՝Հակահրեականության եւ ընդհանրապես կանխակալության բոլոր դրսեւորումների նկատմամբ պիտի լինենք աչալուրջ՛՛, ասաց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իր վիշտն արտահայտելով Սպիտակ տնից միայն մի քանի փողոց հեռավորության վրա գտնվող Հրեական ողջակիզման թանգարանում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի արդյունքում սպանվել է պահակակետի անդամներից մեկը։

Ինչպես Վաշինգտոնի ոստիկանապետ Քեթի Լանիերն է ասում. ՝՝Հարձակվողը հրացանով կրակել է սկսել թանգարանի առջեւի դարբասից ներս մտնելուց անմիջապես հետո։


Թանգարանի պահակախմբի անդամները կրակել են հարձակվողին, որից հետո վիրավոր զինվորականը եւ հարձակվողը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 9Օ տարեկանի մոտ նեոֆաշիստ Ջեյմս ֆոն Բրուննի կրակից ստացած վերքից մահացել է 39 ամյա Ստիվըն Ջոնսը։


1942-ից մինչեւ 1956 թվականը ԱՄՆ-ի նավատորմում ծառայած Բրունը հարձակումն իրականացրել է 22 միլիմետր տրամաչափի հրացանով։ Ձերբակալության պահին նրա մոտ հայտնաբերվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամների անուններով մի ցուցակ։ Թե որն է այդ ցուցակի նպատակը, դեռեւս պարզված չէ։


Ֆոն Բրունը, որն ունի հակահրեական ու ռասիստական ինտերնետային մի կայքէջ, ՝՝Սպանելով լավագույն հեթանոսներին՛՛ գրքի հեղինակն է, որտեղ պնդում է, թե գոյություն ունի սպիտակ գենը ոչնչացնելու հրեական դավադրություն։


1993 թվականից բացված Հրեական ողջակիզման թանգարան է այցելել 3Օ միլիոն մարդ։ Թանգարանի ինտերնետային էջում գրված է, թե այն միլիոնավոր մարդկանց սովորեցնում է անվերահսկելի ատելության վտանգների մասին ու ներկայացնում ցեղասպանությունները կանխելու կարեւորությունը։

XS
SM
MD
LG