Մատչելի հղումներ

Ինտերնետի կարեւորությունը Աֆղանստանում քարոզչության համար


Աֆղանստանում ամերիկյան բանակն այս օրերին ստեղծում է ինտերնետային Facebook, YouTube եւ Twitter կայքերում իր էջերը։
Այս ծրագրի գլխավոր նպատակը Թալիբանի քարոզչությանը հակադարձելն է։ Մի բան, որին բանակն այսօր մտադիր է մեծ տեղ հատկացնել։


Twitter-ի կայքէջում բանակից ստացված լուրերն արդեն ավելի արագ են հասնում մարդկանց, քան պաշտոնական հաղորդագրությունները։
Բանակի հրամանատարությունը քաջալերում է զինվորականներին այդ էջերում զետեղել նաեւ Աֆղանստանում իրենց կյանքի մասին լուսանկարներ ու իրական պատմություններ, այդ թվում՝ տեղեկություններ այստեղ իրականացվող զարգացման ծրագերի մասին։

ԱՄՆ-ի պաշտոնական անձինք արդեն երկար ժամանակ են պնդում, որ ամերիկյան բանակը պարտություն է կրում Թալիբանի դեմ քարոզչական պայքարում, որը կեղծ լուրեր է տարածում՝ հակաամերիկյան տրամադրությունները խորացնելու նպատակով։


Ամերիկյան բանակը, ինտերնետային իր այս քարոզչությանը զարկ տալու նպատակով այս օրերին վարձում է արհեստավարժ մասնագետների, ովքեր ասում են, թե այս տեղեկությունները շատ կարեւոր են հատկապես նրանց համար, ովքեր աշխարհի մասին լուրեր ստանում են միայն ինտերնետով։

Նրանք նշում են նաեւ, որ 18-ից 35 տարեկան ամերիկացիների 74 տոկոսը կիրառում է ինտերնետային Facebook-ի կայքէջը։

Հունիսի երկուսին Աֆղանստանում տեղակայված ամերիկյան ուժերին պատկանող ինտերնետային կայքերը մտան լիակատար հունի մեջ, եւ սպասվում է, որ շատ արագ նրանք ձեռք կբերեն միլիոնավոր ընթերցողներ։

XS
SM
MD
LG