Մատչելի հղումներ

Գրեչեն Փիթըրզ. ՛՛ Թալիբանի դեմ պայքարելու համար Միացյալ Նահանգները պետք է կասեցնի ափիոնի առեւտրի եկամուտը՝՝


Թալիբանի ապստամբ ուժերը այս օրերին գրեթե ամեն օր հարձակումներ են գործում Պակիստանի վրա։ Գրող Գրեչեն Փիթըրզը, ով հինգ տարի ապրել է այդ երկու երկրների սահմանի մոտակայքում, ասել է, թե Թալիբանն այսօր շատ ավելի լավ ֆինանսավորված խումբ է, քան անցյալում։ Նա ասել է, թե Թալիբանի ֆինանսավորման 70 տոկոսը գալիս է ափիոնի առեւտրից, եւ որ փաստերը վկայում են, որ Ալ Քայդայի ղեկավար Օսամա Բին Լադենը եւս ներգրավված է թմրադեղերի առեւտրում.

՛՛Ափիոնի առեւտրից գոյացած գումարների մեծ մասը հավանաբար տրամադրվում է ափիոնի փոխադրման ու թմրադեղերի վերամշակման կենտրոնների պաշտպանությանը՝՝ ասել է Գրեչեն Փիթըրզը։

Փիթըրզը անցյալում աշխատել է որպես Ասոսիեյթեդ Փրեսի եւ Էյ Բի Սի նյուզի լրագրող լուսաբանելով Պակիստանի եւ Աֆղանստանի իրադարձությունները եւ հեղինակն է ՝՝Սարսափի սերմեր՝՝ վերնագրով գրքի։ Նա ասում է, թե Միացյալ Նահանգները պետք է կասեցնի Թալիբանի ափիոնի առեւտուրը.

՛՛Ապստամբ ուժերը որոշ եկամուտ են ստանում գյուղացիներից հարկեր հավաքելով, սակայն իրենց եկամտի մեծ մասը գալիս է ափիոնի առեւտուրը, ափիոնի փոխադրումները եւ վերամշակման կենտրոնները պաշտպանելու աշխատանքներից ։ Եւ մենք այս հարցում անտարբեր ենք։ Նույնիսկ Միացյալ Նահանգների զինուժը մինչեւ վերջերս ոչինչ չէր անում այդ ուղղությամբ՝՝, ասել է Գրեչեն Փիթըրզը։

Նա ասել է, թե Թալիբանի եւ Ալ Քայդայի ջանքերը՝ ներկայանալու որպես իսլմական կրոնի բարեպաշտ ղեկավարներ, մոլորեցուցիչ է։ ՝՝Նրանք հանցագործներ են՝՝, ասել է Գրեչեն Փիթըրզը։


՛՛ Նրանց առօրյաին ծանոթ մարդկանց կարծիքով նրանք ավելի շատ նման են մաֆիայի անդամների քան կրոնական մուջահեդինների՛՛, ասել է նա։

Գրեչենը նշել է, որ թմրադեղերի առեւտրականները ֆինանսավորում են նաեւ թալիբանի ղեկավարների արձակուրդային ձախսերը, նրանց ուղարկելով Պակիստան կամ Դուբայ, Գրեչենի բառերով՝ ՛՛ստոր ժամանցների՝՝ համար.

՛՛Կարծում եմ որ տեղական համայքներին նրանց վարքգիծը բացահայտելով եւ ցույց տալով որ նրանք կրոնապաշտ մահմեականներ չեն, ինչպես իրենք են պնդում, հնարավոր կլինի ապստամբ ուժերի իրազեկությունը բարձրացնել՝՝, ասել է Գրեչենը։

Գրող Գրեչեն Փիթըրզը շեշտում է, որ Ղուրանը, իսլամի սուրբ գիրքը, արգելում է թմրադեղերի առեւտուրը։ Սակայն ապստամբները արդարացնում են ափիոնի մշակումը, որպես զենք ընդդեմ Արեւմուտքի ՛՛անհավատների՝՝։ Գրեչենը այդ միտքը համարում է անհեթեթություն , քանի որ ափիոնի առեւտուրը ավելի մեծ վնաս է հասցնում հենց մահմեդականներին, ավելացնելով թմրամոլների թիվը։

XS
SM
MD
LG