Մատչելի հղումներ

Ֆրիդըմ Հաուս կազմակերպությունը հանդես է գալիս Երեւանի քաղաքային ընտրությունների ընթացքում միջազգային չափանիշներին հավատարիմ մնալու կոչով


Ֆրիդըմ Հաուս կազմակերպությունը հորդորում է Հայաստանի կառավարությանն ու քաղաքական բոլոր կուսսակցություններին Երեւանի քաղաքային ընտրությունների ընթացքում հավատարիմ մնալ միջազգային չափանիշներին եւ ապահովել արդյունք, որը կարտահայտի քվեարկողի կամքը։

Ինչպես կազմակերպության ղեկավար Վլադմիր Սխոլնիկովն է ասում, Երեւանի քաղաքային ընտրությունները ժողովրդավարության գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը վերականգնելու կարեւոր հնարավորություն կարող է դառնալ։

Ինչպես Ֆրիդըմ հաուս կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ է ասված, ընտրությունների ընթացքն ուշադրությամբ հետեւելու է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան, որը Հայաստանի անցյալ տարվա ընտրություններից հետո սառեցրել է Հայաստանի համար նախատեսված 236 միլիոն դոլարի հատկացումները եւ այժմ ցանկանում է պարզել, թե արդյոք ժողովրդավարական եղանակով կառավարման ձեւերը բարելավվում են երկրում։

Հայտարարության մեջ Ֆրիդըմ Հաուսը հիշեցնում է, որ ընտրությունների հարցում Հայաստանը չի համարվում ժողովրդավարական երկիր, որտեղ 199Օ-ականներից գրանցվել են ընտրական օրենքների լուրջ խախտումներ։ Այն Ֆրիդըմ հաուսի Ազատությունն աշխարհում վերտառությամբ 2ՕՕ9 թվականի զեկույցի համաձայն համարվում է մասամբ ազատ երկիր։ Մամուլի ազատության մասին հաշվետվության համաձայն, Հայաստանը դասվում է ոչ ազատ երկրների շարքում։

XS
SM
MD
LG