Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան իրականացրեց միջուկային ստորգետնյա նոր փորձարկում


Հյուսիսային Կորեան, երկու ամիս առաջ հեռահար նշանառության մի հրթիռ փորձարկելուց երկու ամիս անց, իրականացրեց միջուկային ստորգետնյա նոր փորձարկում։
Երկրի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, փորձարկումն իրականացվել է ինքնապաշտպանական կարողություններին զարկ տալու ծրագրի շրջանակներում։

Փորձարկումից հետո ԱՄՆ-ի, Հարավայի Կորեայի ու Ճապոնիայի սեյսմիկ ծառայությունները գրանցել են մի քանի երկրաշարժ Հյուսիսային Կորեայի այն շրջաններում, որտեղ այս երկիրն իրականացրել էր նման փորձարկում 2ՕՕ6 թվականին։

Սեյսմիկ չափումներն ապացուցում են Հյուսիսային Կորեայի իշխանությունների այն հայտարարությունը, թե այս փորձարկումը եղել է ավելի հզոր, քան 2ՕՕ6-ինը։
Եւ այն ավելի մեծ կասկածի տակ է դնում այս երկրի միջուկային ծրագրերի շուրջ առաջ եկած փակուղին բացելու հնարավորությունները։


2ՕՕ6ի փորձարկումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսեց պատժամիջոցներ ընդդեմ Փխենյանի, ըստ որի արգելվում է զանգվածային բնաջնջման զենքերի կամ բալիստիկ հրթիռների արտադրության համար անհրաժեշտ որեւէ միջոց կամ նյութ այս երկիր արտահանել։


Հյուսիսային Կորեան այսօր ունի ատոմային 6-7 ռումբ։ Սակայն գիտնականները կարծում են, որ այն դեռեւս չունի միջուկային սարքավորումները հեռահար հրթիռների վրա տեղադրելու իմացություն։
Հյուսիային Կորեան նախապես էր հանդես եկել միջուկային փորձարկում իրականացնելու սպառնալիքով, պահանջելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներողություն խնդրի ապրիլի 5-ին իրկանացված հրթիռային փորձարկումից հետո սկսած պատժամիջոցների համար։


Սպիտակ տունը, որը երեք շաբաթ առաջ հանդես եկավ Հյուսիսի հետ դիվանագիտական ջանքեր իրականացնելու պատրաստակամությամբ, այժմ այս քայլը դիտում է որպես մեծ քար՝ գցված ճանապարհին։

XS
SM
MD
LG