Մատչելի հղումներ

Խոզի գրիպ հիվանդության 15ՕՕ դեպք է արձանագրվել աշխարհի 22 երկրներում


Խոզի գրիպ հիվանդության արդեն 15ՕՕ դեպք է արձանագրվել աշխարհի 22 տարբեր երկրներում, հիվանդություն, որի բժշկական անվանումն է H1N1։


ԱՄՆ-ի Ալերգոլոգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային հաստատության տնօրեն Էնթընի Ֆաոչիի խոսքերով, գրիպը տարբերակվում է երկու սպիտակուցներով, հեմագլուտինին եւ նեյրամինիդեյզ։ Այս սպիտակուցների առաջնատառերից էլ՝ հիվանդության անվանումը՝ H1N1։

Գրիպի վարակը մարդկանց մոտ սովորաբար տարածվում է տարվա եղանակային փուլերով։ Ըստ Ֆաոչիի, ժամանակ առ ժամանակ վարակի մանրէները կարող են վերափոխվել, ինչի արդյուքում հարկավոր է, որ ժամանակ առ ժամանակ փոխվեն նաեւ հիվանդության դեմ կիարառվող պատվաստանյութերը։


2Օրդ դարում գիտնականներն ու հասարակությունը պատրաստ չէին հիվանդության արագ փոփոխմանը, ինչի հետեւանքով 1918 թվականին իսպանական գրիպ հիվանդությանն աշխարհում զոհ գնաց 5Օ միլիոն մարդ։

Գրիպի նման երկու համաճարակներ սկսվեցին 1957 եւ 68 թվականներին։ Ասիական գրիպը 1957 թվականին խլեց մարդկային մեկ միլիոն, Հոնգ Կոնգի գրիպը՝ 7ՕՕ հազար կյանք։

2ՕՕ4 թվականին սկսված թռչնային գրիպի տարածման ժամանակ մասնագետները կանխատեսում էին նաեւ խոզային գրիպի առաջացման հնարավորությունը։
Այժմ, ասում են նրանք, ներկա մանրէն այնքան մահաբեր չէ, որքան 1918 թվականինը, սակայն նախազգուշացնում են, որ աղքատ երկրներն օգնության մեծ կարիք են զգալու։
Ինչպես ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության գրիպի հարցերով մասնագետ Դենիս Քերոլն է ասում, փորձարարական աշխատանքներ արդեն սկսվել են Աֆրիկայում։

Իսկ ԱՄՆ-ում եւ մի քանի այլ երկրներում գիտնականներն արդեն մշակում են խոզային գրիպի պատվաստանյութեր։
Նրանք ասում են, թե հարավային կիսագնդում եղանակին զուգահեռ այս մանրէն այսօր ավելի կարող է դիմացկուն դառնալ։ Մի քանի ամսից նույնը տեղի կունենա հյուսիսային կիսագնդում։
Սակայն հույսեր կան, որ մինչեւ սեպտեմբեր արդեն կունենանք խոզի գրիպի պատվաստանյութ։

XS
SM
MD
LG