Մատչելի հղումներ

Իրանի նախագահը հանդես է գալիս Իսրայելը ռասիստական պետություն անվանող ելույթով


Տասնյակ երկրների պատվիրակներ լքեցին ռասիզմի հարցերով Ժնեւում ՄԱԿ-ի վեհաժողովի դահլիճը, երբ Իսրայելին ռասիզմի մեջ մեղադրող ելույթով հանդես էր գալիս Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

Ահմադինեջադի խոսքերով, Երկրորդ աշխարհամարտից հետո Եւրոպայից, ԱՄՆ-ից ու աշխարհի այլ հատվածներից Իսրայելն ընդունեց ներգաղթյալներ՝ ՝՝պաղեստինյան տարածքներում ռասիստական պետություն հաստատելու համար՛՛։

Վեհաժողովը նախապես բոյկոտել էին ԱՄՆ-ը ու նրա դաշնակից մի քանի երկրներ՝ մտահոգված այն հանգամանքով, որ վեհաժողովը կարող էր վերածվել հակահրեական կրքերի դրսեւորման։

Ավելի ուշ անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ Ահմադինեջադը դատապարտեց Վաշինգտոնին, այս վեհաժողովը բոյկոտելու որոշման համար, ասելով, թե. ՝՝Սա, մեր կարծիքով, գոռոզության ու եսասիրության դրսեւորում է, ինչը միջազգային համայնքում առկա մեծաթիվ խնդիրների գլխավոր պատճառն է՛՛։


ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ռոբերտ Ուուդը, ներկայացնելով ԱՄՆ-ի տեսակետներն, ասաց, թե նման բարձրագոչ հայտարարություններն անիմաստ են, ոչ կառուցողական եւ միտված են սրելու ռասիստական ատելությունը։

Ավելի վաղ, երկուշաբթի օրը այս վեհաժողովի բացման հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ԱՄՆ-ի ու մյուս երկրների բոյկոտի համար իր ափսոսանքն արտահայտելուց հետո, ներկայացրել էր, իր խոսքերով ասած, ՝՝նոր կարոտախտի՛՛ վտանգի մասին անհանգստություններ։

՝՝Որոշ երկրներ, որոնք պետք է լծված լինեին ավելի լավ ապագայի հիմքեր դնելու աշխատանքին, այստեղ չեն, իսկ այս դահլիճից դուրս քաղաքական ու գաղափարախոսական որոշ խմբավորումներ միմյանց դեմ են հանդես գալիս թունոտ արտահայտություններով՛՛, ասաց նա։

XS
SM
MD
LG