Մատչելի հղումներ

Գիտնականներին մտահոգում է Արկտիկայի սառցի շերտի հալոցքը


ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերքի ազգային վարչության գիտնականներն ասում են, թե Արկտիկայում սառցի շերտը չի եղել այնքան բարակ, որքան այն այսօր է։ Օվկիանոսի 9Օ տոկոսն այսօր պատված է միայն նոր սառած սառույցով, որը շատ արագ հալվում է եղանակի մի փոքր տաքացման դեպքում։

՝՝Ջերմոցային գազերի արտանետումների պատճառով երկրագնդի ջերմության բարձրացման մի ցայտուն օրինակ է սա՛՛, ասում է ՆԱՍԱ-ի աշխատակից Թոմ Ուագները։

Գիտնականներն ասում են, որ Արկտիկայի ծովերի սառույցը միայն մեկ երկու տարեկան է ու շատ բարակ։ 9Օ-ականներին նման սառույցները կազմում էին միայն 4Օ-ից 6Օ տոկոսը։ Սա նշանակում է, որ այս տարի գարնան վերջին ու ամռանը շատ ավելի մեծ ծավալով սառույց կհալվի Արկտիկայում։
Չէ որ ավելի հաստ շերտով սառույցներն ավելի երկար են դիմանում ամռանը։ Դրանք ավելի դիմացկուն են ջերմությանը ու քամիներին։
Իսկ սառուցների հալոցքն իր հերթին արագացնում է համաշխարհային ջերմացման արագությունը։

Ինչպես Ուագներն է բացատրում. ՝՝Արկտիկական սառցի շերտը երկրագնդի համար խաղում է օդի զովացուցիչ սարքի դեր։ Այն բառացիորեն մի խոշոր հայելի է մեր մոլորակի գագաթին, որը հետ է անդրադարձնում է արեգակի ճառագայթները՛՛։

Իսկ սառցի պակասի դեպքում օվկիանոսի ջրերն են կլանում ճառագայթները, ինչի արդյունքում տաքանում է մոլորակը։
Հալվող սառույցը կարող է փոխել Արկտիկայի ամբողջ էկոհամակարգը, իր բացասական ազդեցությունն ունենալով կենդանական աշխարհի վրա։

Ինչպես գիտնականներն են ասում, հարկավոր է ավելին անել՝ կլիմիայական փոփոխության մասին հանրությանն ավելին բացատրելու համար։

Իսկ ահա երկրագնդի հակառակ կողմից՝ հարավային բեւեռից հաղորդում են, որ շուտով կարող է փլուզվել Անտարկտիդայի Ուիլքինսի սառցե լողացող շերտը, ինչը է՛լ ավելի պետք է սեւեռի մարդկության ուշադրությունը երկրագնդի սառույցների կորստի խնդրի վրա։

XS
SM
MD
LG