Մատչելի հղումներ

Քաթար պետությունը շուտով կդառնա մարդկային սաղմի ցողունային բջիջների ուսումնասիրության համաշխարհային կենտրոն


Չնայած ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանել է սաղմի ցողունային բջիջների ուսումնասիրության համար պետական ֆոնդերի վրա դրված արգելքը, դեռեւս կան լիարժեք ուսումնասիրություններ սկսելու համար որոշ հարցեր ԱՄՆ-ում։ Իսկ այս ընթացքում Քաթար պետությունը ցանկանում է դառնալ աշխարհում ցողունային բջիջների ուսումնասիրության կենտրոն։
Եւ ահա բրիտանական ՝՝Վըրջին՛՛ ընկերության ղեկավար միլիարդատեր Ռիչարդ Բրենսընը օգնում է Քաթարի էմիրին բացել գիտության ու տեխնոլոգիայի նոր կենտրոն, որտեղ հավաքվում են նործին երեխաների դեռեւս չկտրված պորտալարի արյան ցողունային բջիջները։

Ցողունային այդ բջիջների մի մասը պահվում է տվյալ երեխայի համար, եթե ինչ որ ժամանակ նա ունենա բուժվելու նպատակով դրա կարիքը, իսկ մնացած մասը՝ պահ տրվում հետազոտական պետական հաստատությունում, որը կկիրառվի նման հյուսվածքներ ունեցող այլ հիվանդների՝ մասնավորապես սպիտակարյունությամբ ու արյան հետ առնչվող այլ հիվանդություններով տառապող անձանց բուժելու համար։


Չնայած բրիտանական ՝՝Վըրջին՛՛ ընկերությունը պահեստավորում է միայն պորտալարի արյան ցողունային բջիջներ, Քաթարի գիտնականները պատրաստ են զբաղվել նաեւ մինչ այժմ ԱՄՆ-ում տարաձայնությունների մեծ տեղիք տված սաղմի ցողունային բջիջների ուսումնասիրությամբ։ Որոշ խմբեր պնդում են, թե տվյալ դեպքում ոչնացվում է մարդկային սաղմը, այն է՝ մարդկային ապագա մեկ կյանք։


Ու եթե աշխարհի շատ երկրներում պնդում են, թե սաղմը ոչնչացնելով, սպանում ենք մարդկային կյանք, Քաթարի գիտնականներից Հանան Ալ Քուվարին ասում է, թե մահմեդական հավատքով մարդկային սաղմը մարդ է համարվում բեղմնավորումից միայն 4Օ օր հետո։
Ցողունային բջիջները ունեն որեւէ այլ հյուսվածքի բջջի վերածվելու ունակություն։ Հույս կա, որ ցողունային բջիջների միջոցով հնարավոր կլինի վերականգնել հիվանդ ու վնասված օրգանները, ինչպես նաեւ աճեցնել այն օրգանը, որը տվյալ հիվանդը չունի։

Ռիչարդ Բրենսընի համոզմամբ, Քաթարը շուտով կդառնա ամբողջ այս տարածաշրջանում ցողունային բջիջների ուսումնասիրության գլխավոր կենտրոն եւ ցողունային բջիջների իր պաշարներով կանցնի Մեծ Բրիտանիայից։

Գիտահետազոտական այս համալիրի եւ մայրաքաղաք Դոհայում ու այլուր գտնվող հաստատությունների վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ, ինչը խոսում է այն մասին, որ ներկայումս անբուժելի մի շարք հիվանդություններ բուժելու համար շուտով շատերը կզգան Քաթարի օգնության կարիքը։

XS
SM
MD
LG