Մատչելի հղումներ

Փորձագետները չեն բացառում, որ վերջերս իրականացված մի հետազոտություն կարող է հանդիսանալ հարբուխ հիվանդության դեմ  նոր տեսակի պատվաստանյութ զարգացնելու լավագույն հնարավորությունը


Մարմնի ընդհանուր մրսածության արդյունքում յուրաքանչյուրը կարող է նեղվել։ Սակայն հիվանդությունից ամենաշատը կարող են տուժել շնչառական ուղիների՝ մասնավորապես ասթմա հիվանդությամբ տառապող անձինք։ Մեծահասակներն ամեն տարի հարբուխով հիվանդանում են միջին հաշվով երկուսից չորս անգամ, իսկ երեխաները մոտավորապես տասը անգամ։ Մասնագետները պարզել են, որ մրսածության մանրէն կամ լատիներեն ռինովիրուսը բաղկացած է 99 տարբեր տեսակի մանրեներից։ Մերիլենդի համալսարանի բժշկագիտության դպրոցի պորֆեսոր Սթիվեն Լիգեթը վերջերս իրականացված գիտական հետազոտության համահեղինակներից է։ Վերոհիշյալ հետազոտության արդյունքում բացահայտվել է մրսածության պատճառ հանդիսացող 99 մանրեների գենետիկական կառուցվածքը։
Գենետիկական կառուցվածքի մասին տեղեկությունները կարող են օգնել մանրեի ազդեցության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար, ինչը կարող է նպաստել նաեւ դրան հակազդող միջոցներ որոնելու գործում։
Շրջանը նկատելի մեծ է։ Շրջանի մի կողմում գտնվող ռինովիրուսները իրենց կառուցվածքով տարբերվում են մյուս կողմի վրա գտնվող ժառանգական մանրեներից։
Սակայն գոյություն ունեն մի շարք բարդություններ մասնավորապես բուժիչ պատվաստանյութ ստեղծելու գործում, քանի որ որոշ դեպքերում մանրեների միավորվելու արդյունքում զարգանում են այլ տեսակի մանրեներ։ Իսկ հիշյալ հետազոտությունը պետք է շարունակել, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի գտնել մեկ այլ ուղի, նշում է պարոն Լիգեթը։
Եթե ասթմայով տառապող հիվանդը գալիս է բժշկի մոտ եւ բողոքում հարբուխ սկսելու մասին, նախ հարկավոր է նրա քթից հոսող հեղուկը բամբակյա գնդիկի վրա հավաքելուց հետո ուղարկել լաբորատորիա՝ ստուգման։ Այս եղանակով կարելի է որոշել նաեւ մանրէի գենետիկական կառուցվածքը։
Այս դեղամիջոցը, որը ներարկվել է հիվանդին, պետք է ոչնչացնի այդ մանրէն, ։ Թվում է, թե դա անելը դյուրին է, սակայն կպահանջվեն տարիներ այս նպատակն իրագործելու համար։

XS
SM
MD
LG