Մատչելի հղումներ

20 տարի առաջ էր, երբ Exxon Valdez նավթատար նավով տեղափոխվող 11 միլիոն տակառ անմշակ նավթը վթարի հետեւանքով թափվեց բաց ծով՝ Ալյասկայի Փրինս Վիլյամի ծովածոցում


Դեպքը տեղի է ունեցել 1989 թվականի մարտի 24-ին, ՛՛Էքսոն Վալթեզ՝՝ նավթատար նավը բախվելով ՓրինսՎիլյամ Սաունդի ժայռերից մեկին ենթարկվեց վթարի։ Իսկ իսկական մղձավանջը սկսվեց այն բանիցհետո, երբ բաց ծով թափվեց 11 միլիոն տակառ նավթ՝ աղտոտելով ամբողջ շրջակա միջավայրն ու ոչնչացնելով կենդանական աշխարհը։ Հոսող նավթը տարածվել էր մոտավորապես 4000 քառակուսի կիլոմետր երկայնքով։ Ըստ տվյալների Էքսոն ընկերությունը երկու միլիարդ դոլար է հատկացրել շրջակա միջավայրի մաքրման համար, ինչպես նաեւ միլիոնավոր դոլարներ հասցված վնասները փոխհատուցելու նպատակով։ Սակայն այս միջադեպից նույնիսկ քսան տարի անց միջավայրը բացիթողի վիճակում է, նշում է Սիերա Քլաբ բնապաշտպանական հարցերով խմբավորումից Մայք Բայբին։ նրա խոսքերով ՛՛ափամերձ այս շրջանների երկայնքով նավթի հետքերը թեպետ անտեսանելի են, սակայն հում նավթը գտնվում է ծովի հատակում եւ ջրի մակերեւույթին՝՝։ Որոշ շրջաններ, ինչպես տեղեկացնում է տարածաշրջանում վերականգնման գործողությունները վերահսկելու նպատակով ստեղծված ՛՛Էքսոն Վալթեզ Օյլ՝՝ ընկերության հոգաբարձուների խորհուրդը, նավթի հետեւանքով շարունակվում են նկատվել թունավոր։ Ի հավելում վերոհիշյալին մարտի 24 ամեն տարի էկոհամակարգի ոլորտում նկատվում է սգո օր։
Քսան տարի առաջ ծովափից 450 միղոն կամ 724 կիլոմետր հեռավորությամբ գտել էին նավթի հետքեր։ Մինչ այժմ ափամերձ որոշ վայրերում ինչպես եւ 20 տարի առաջ դեռեւս կարելի է տեսնել թունավոր նյութերի հետքեր։
Բնապահպանության ոլորտի զեկուցագրերի համաձայն ինչ որ չափով վերականգնվել է կենդանական աշխարհը։ Ձկնորսությամբ զբաղվողներըհիմանակնում են տեղափոխվել են այս շրջանների եւ կամ էլ թե գտել իրենց ապրուսը վաստակելու այլ միջոցներ։
Առժամանակ Էքսոն ընկրեությունը շարունակում է հրաժարվել մուծելու դատարանով նշանակված տուգանքները, իսկ տեղի բնակիչները շարունակում են պայքարել շրջակա միջավայրը վերականգնելու համար։ Նույնիսկ ավելին։

Ըստ փորձագետների դեռեւս գոյություն չուեն շրջակա միջավայրից նավթը մաքրող տենոլոգիաներ։ Բնապահպանության ոլորտում այն կդառնա պատության ամենամեծ աղետներից մեկը։ Սակայն պետք է անել հնարավորինը նմանատիպ երեւույթի կրկնությունը բացառելու համար։
Ըստ փորձագետների տարածաշրջանում նավթի հավելյալ պաշարներ հայտաբերելու նպատակով հետազոտությունները շարունակելու հեռանկարները անմիջական սպառնալիք են շրջակա միջավայրի համար։

XS
SM
MD
LG