Պորտուգալիայի մերձափնյա Ավեիրո քաղաքը 400 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսի ձկնորսական նավերի առաջին կայանատեղին էր։ Անցյալ դարավերջին Ատլանտյան Օվկիանոսում մեծ համբավ վայելող ձողաձուկ ձկան տեսակի կտրուկ նվազման հետեւանքով այս վայրերում նկատելիորեն տուժեց ձկնորսությունը։ Ձկան այս տեսակի ցանգվածային որսը կատարվում էր ավելի մեծ արագությամբ, քան սկսվում էր ձկնկիթի շրջանը։
Վավերագրական մի ֆիլմում Ֆլորիդայի Dry Tortugas կոչվող բնապահպանական արգելավայրը ներկայացված է որպես հույսի մի լույս։ Ջրային տարածքներն այստեղ հսկվում են դաշնային եւ նահանգային իրավապահ մարմինների կողմից
Այստեղ գործում են ձկնորսությունը սահմանափակելու մասին կանոններ իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները հսկողության տակ են առել այստեղ գտնվող աշխարհում կորալյան ամենամեծ ժայռաբեկորներից մեկը։
Նրանց բազմացման շրջանն է եւ չի կարելի առանց հսկողության թողնել արգելավայրերը, քանի որ ձկնորսները կրկին կնախաձեռնեն ձկնորսություն։
Կինոնկարահանող մի խումբ ուղեւորվել էր հյուսիս հանդիպելու Գրելանդիայի գիտարշավի խմբերից մեկի անդամներին, ովեքր ուսումնասիրում են կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։ Նրանք հաշվարկել են, որ երկրագնդի ջերմության բարձրացման հետեւանքով մեծացել է սառցադաշտերի սահքի արագությունը։ Գիտնականներից շատերի համոզմամբ սառցի շերտի վերացման դեպքում կբարձրանա ջրի մակարդակը եւ կծածկի Բանգլադեշի նման ցածր դիրքերում գտնվող տարածքները։ Ըստ գիտնականներըւ բարդ է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե 60-ից 70 միլիոն մարդ մշտապես տեղահանվի։
Սակայն վավերագրական այս կինոնկարի նպատակն է կոչ անել կոնկրետ գործողությունների դիմելու համար, ինչպես նաեւ մշակել ճշգրիտ քաղաքականություն որտեղ կներառվեն օվկիանոսին վերաբերող բազբաթիվ խնդիրներ։
Էկոհամակարգն այժմ պաշտպանված է Բելիզի ափամերձ շրջանների արգելանոցի շնորհիվ։ Ուշագրավ է, որ Էկոտուրիզմի բնագավառում են սկսել աշխատել նախկին ձկնորսները։ Հետազոտողները նշում են,որ եթե հնարավոր է մի փոքր ազդել վարքագծի վրա եւ ձկներին ընձեռել բազմանալու հնարավորություն, միանշանակ կլինի մեծ փոփոխություն։ Ավելի շատ հոգալու դեպքում կնկատվի ձկների թվի կտրուկ աճ։ Այսինքն մարդու վարվելակերպից շատ բան է կախված։ Վերոհիշյալ ուղերձին միանգամից արձագանքեց բնապահպանական թեմաներով ֆիլմերի կինոփառատոնի հանդիսատեսը։ Նրանք դիտել են ֆիլմի մի քանի հատվածներ։ Բնապահպանական թեմաներով նման ֆիլմերը կարող են փոփոխություն մտցնել եւ բարձրացնել հարնության իրազեկությունը ոչ միայն այդ խնդիրների շուրջ, այլեւ դրանց հավանական լուծման տարբերակների առումով։ Մարդիկ չեն կարող որոշումներ կայացնել եթե անտեղյակ են կամ անիրազեկ ենթատեքստից։ Մոլորակի օվկիանոսների պետություն խորագիրը կրող բազմասերիանոց կինոնիկարը ցուցադրվելու է դպրոցական ծրագրերի շրջանակներում կրթական նպատակներով, ինչպես նաեւ հեռարձակվելու է աշխարհի տարբեր հեռուստակայաններով։