Ըստ ամերիկացի տեսուչների զեկուցագրի Իրաքում շորթվել են Իրաքի վերակառուցման ծրագրերի համար նախատեսված միլիոնավոր դոլարներ։ Օրերս ԱՄՆ-ի զինված ուժերը Իրաքի կառավարությանը հանձնեց 13 միլիոն դոլար։
Ուժեղացված անվտանոգության պայմաններում ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում տարածվում են բնակելի շենքերին խմելու ջրով ապահովելու ծրագրերից մինչեւ շինարարական ծրագրեր։ Սակայն ԱՄՆ-ի ավագ հետաքննիչ Սյուարդ Բովենի վկայությամբ Իրաքում դրամական շորթումների հետեւանքով մի շարք ծրագրեր մնացել են թերի եւ անկատար։
Միլիոնավոր դոլարներ են վատնվել Բաղդադի ոստիկանության քոլեջի վերակառուցման ցածրորակ աշխատանքների վրա, նշել է պարոն Բովենը։
13 միլիոն դոլարն ըստ նախատեսվածի պետք է օգտագործվեր Իրաքի էներգետիկ ենթակառույցի վերականգնման համար։Իսկ այդ գումարը չօգտագորվելու դեպքում, պետք է վերադարձվեր Իրաքի կառավարությանը։ Փոխարենը ԱՄՆ-ի բանակի ճարտարագետների խումբը գտել էր այդ գումարը պահ տալու ձեւը։
Դրամը կորզվել է՝ բանկային անանուն հաշիվների վրա փոխանցումներ կատարելով, որոնք ամենեւին կապ չեն ունեցել վերակառուցման որեւէ աշխատանքի հետ։
Ըստ Բովենի ամենամեծ շորթումները կատարվել են վերակառուցման ավելի ընդարձակ ծրագրերի գումաներից, որոնցից մի քանիսը դեռեւս անավարտ են։ Իրաքի վերականգնման եւ վերակառուցման հիմնադրամից, որը կազմում է 21 միլիարդ դոլար, փաստորեն անհետացել է էական չափաբաժինը։ ՛՛Իմ հաշվարկներով վերականգնման աշխատանքների համար նախատեսված գումարից անհետացել է 15-20 տոկոսը, կոպիտ հաշվարկով՝ երեքից չորս միլիարդ դոլար՝՝, ասել է Բովենը հավելելով, որ ՛՛գումարներ են շորթվել նաեւ Իրաքի պաշտոնատար անձանց կողմից՝՝։ Նախագահ Նուրի Ալ Մալիքին խոստացել է պատժել մեղավորներին։
Նավթի, առեւտրի եւ պաշտպանության նախարարություններում շարունակվում են կաշառակերության հետ կապված խնդիրները։ Բովենը նշում է, որ հավանաբար կհայտնաբերվեն նաեւ Իրաքի վերականգնման ծրագրերի համար նախատեսված մի քանի տասնյակ միլիոն դոլարի գումարները։
Աֆղանստանն աղքատ երկիր է, որի բնակչությունը ցրված է երկրի անհարթ տարածքում, ինչն ավելի դժվար է դարձնում այն կառավարելը։ Չէ որ այստեղ առկա է նաեւ պատերազմող խմբերի ու ցեղային առաջնորդների հետ գործ ունենալու խնդիրը։
[ |