Մատչելի հղումներ

Վերջին ժամանակահատվածում Ռուսաստան ներգաղթածներից ծանր իրավիճակում են հայտնվել մասնավորապես տաջիկները


Տաջիկստանում համատարած գործազրկության հետեւանքով 51 ամյա Սաֆարբեկ Խազրադքուլովը եկել էր Մոսկվա ստորգետնյա շինարարությունում էլեկտրատեխնիկի աշխատանք կատարելու նպատակով։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերին համաշխարհային տնտեսական անկման հետեւանքով ծրագիրը դադարեցվեց։
Մեզ վճարել են միայն սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների համար, ինչպես նաեւ խոստացել, հոկտեմբերի աշխատավարձը տալ նոյեմբերին։ Սովորաբար վճարում են յուրաքանչյուր ամսվա 20-րդ օրը։
Խազրադքուլովը պահպանել է համընդհանուր շինարարական ընկերության վերադասի ստորագրությամբ պարտավորագրերը՝ հոկտեմբեր ամսվա իր աշախտավարձը փոխհատուցումների հետ միասին ոչ ավելի ուշ քան հունվարի 31-ին վճարելու մասին։ Սակայն աշխատավճարը կրկին հետաձգվել է մինջեւ այս տարվա մարտի 20-ը։
Վալերի Եֆիմոը ԱՁ-ին հայտնեց, որ իր ընկերությունն անկարող է աշխատավարձ վճարել, քանի որ ընկերության ղեկավարության կողմից դեռեւս չի փոխանցվել գումարը։ Նա նաեւ հավելեց, որ աշխատողներից եւ ոչ մեկը, ներառյալ ռուս աշխատակիցները դեռեւս չեն ստացել աշխատավարձ։
Տաջիկներից շատերի կյանքը Ռուսաստնաում շատ խղճուկ է, նրանք ապրում են մարդաշատ եւ ընդհանուր բնակարաններում, իսկ ոմանք քնում են պարզապես կամուրջների տակ։ Իսկ Սաֆարբեկին, ով վեց երեխաների հայր է ժամանակավոր կացարանում տեղավորվելու համար օգնել են նրա տաջիկ ընկերներն ու անծանոթ տեղացիները։ Նրա խոսքերով ՛՛ռուսները բարի ժողովուրդ են եւ պատրաստակամ են օգնելու։ Մենք հասկանում ենք միմյանց։
Նույնիսկ միչեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկսվելն անցյալ տարվա հունիսին Ռուսաստանի հանրային հետազոտության կենտրոնի անցկացրած հարցախուզները պարզել էին, որ հարզախուզների մասնակիցների կեսից ավելին այն կարծիքին է, որ ռուսական իշխանությունները պետք է սահմանափակեն համապատասխան որակավորում չունեցող աշխատուժի ներհոսքը Ռուսաստան։ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ ինչպես նաեւ իրավապաշտպան այլ կազմակերպությունների զեկուցագրերի համաձայն Ռուսաստանում միայն անցյալ տարի արձանագրվել է ավելի քան 300 բռնի հարձակում այլազգիների դեմ։ Հիշյալ հարձակումների մեկ երրորդը ճակատագրական ավարտ են ունեցել զոհերի համար։ Նկատի է առնվում նաեւ 2008 թվականի դեկտեմբերին տաջիկ ազգությամբ պատանու գլխատված մարմնի հայտաբերումը Մոսկվայում։
Տեղեկատվական եւ վերլուծությունների հակիրճ՝ ՍՈՎԱ- կազմակերպության փոխտնօրեն Գալինա Կոժեվնիկովան նշում է, որ ռուսներից շատերին թվում է, թե Ռուսաստան ներգաղթածները տեղացիներից խլում են լավագույն աշխատանքները եւ դառնում աշխատավարձի իջեցման պատճառ։
Որպես կանոն մարդիկ իրենց աշխատավարձի չափսը ճշտելուց հետո հրաժարվում են ցածր աշխատավարձով աշխատելուց։ Մոսկվաբնակներն օրինակ հրաժարվում են աշխատանքից, եթե դրա ամսավճարը նվազ է 300 դոլարից՝ ինչը ռուսական տարադրամով համազոր է 10 հազար ռուբլու։ Անշուշտ նման գումարով բարդ է Մոսկվայում գոյատեւելը։
Ներգաղթյալները ոտքի կանգնելուց հետո դրամական օգնություներ են ուղարկել իրենց ընտանիքներին։ Սակայն Սաբարբեկ Ղազրադքուլովի մոտ ծագել են լուրջ խնդիրներ աշխատավարձ չստանալու հետեւանքով։ Սակայն նա դեռեսւ հույս ունի, որ կվճարվի իր աշխատանքի դիմաց եւ կկարողանա վերադառնալ իր հայրենի Տաջիկստան։

XS
SM
MD
LG