Մատչելի հղումներ

Ռուսաստանի օլիգարխները՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով, անցած տասնամյակներում գրանցված տնտեսական ամենախորն այս ճգնաժամն ունի դրական մի բան։ Այն, որ այս ճգնաժամը կօգնի ազատվել այն գործարարներից, ովքեր վնաս են հասցնում երկրին՝ իրենց առջեւ դրված սոցիալական ու բարոյական պարտավորություններն անտեսելով։


՝՝Այժմ եկել է պարտքերը, բարոյական պարտքերը վերադարձնելու ժամանակը՛՛, ասում է նա։
199Օ-ականներին Խորհրդային Միության փլուզման գործընթացում սկսված սեփականաշնորհման արդյունքում երկրի հարստության մի զգալի մասն անցավ քաղաքական կապեր ունեցող մի փոքր խումբ մարդկանց, ովքեր, օգտվելով խառը ժամանակներից, մեծ հարստություններ գնեցին չնչին գումարներով, 15 տարվա ընթացքում աշխարհին 2ՕՕ8 թվականին, այսպես ասած, տալով 87 միլիարդատեր։ Ու եթե միլիարդատերերի թիվն այս տարի իջել է 35-ի, ապա գործազուրկների թիվը հասել է վեց միլիոնի։


Այսօր Ռուսաստանի այս ամենահարուստներից շատերը հայտնվել են միլիարդավոր դոլարների պարտքերի տակ։ Ու ինչպես Մեդվեդեւն է ասում, այժմ եկել է շատ կարճ ժամանակում շատ հարստացածների պարտքերը մարելու ժամանակը։ Օլիգարխներ, ովքեր արտասահմանյան երկրներում ունեն սեփական զբոսանավեր, տնօրինում են ֆուտբոլային ակումբներ։

Ռուսաստանում մասնավոր սեկտորն այսօր ունի արտաքին 5ՕՕ միլիարդ դոլարի պարտքեր, որոնցից 13Օ միլիարդի ժամկետը լրանում է այս տարի։ Վերլուծաբաններն ասում են, որ առանց պետության աջակցության, խոշոր մեծաթիվ գործարարներ Ռուսաստանում կսնանկանան։ Կառավարությունը նախկինում խոստացել էր այդ պարտքերը մարելու նպատակով հատկացնել 5Օ միլիարդ դոլարի օգնություն, սակայն առաջին 11 միլիարդը հատկացնելուց հետո, որոշեց սառեցնել այն։

՝՝Լավ կլիներ, որ ժամանակին այդ գործարարները, նման ճոխությունների հաշվին հոգային իրենց աշխատավորների հոգսերը ու պահպանեին նրանց աշխատավարձն ու աշխատատեղերը։ Եթե մեկը դառնում է խոշոր ձեռնարկատեր, նա պիտի կարողանա գնահատել իր աշխատավորին ու իր անձնակազմը պահպանելու համար՝ հրաժարվի իր անձնական որոշ ծախսումներից՛՛, հայտարարեց Ռուսաստանի նախագահը, որի երկրում, Վլադիվոստոկում կառավարության հրաժարականը պահանջող ցույցի նման, արդեն նկատվում են քաղաքական անհանգստություններ։

Սակայն գեր-հարուստների դեմ նախագահ Մեդվեդեւի ու վարչապետ Պուտինի բռնած ավելի կարծր այս իրքորոշումը տնտեսական այս ճգնաժամի պայմաններում նրանց նորից կարող է ապահովել օլիգրախներին ատող ռուս հասարակ աշխատավորի աջակցությամբ։

XS
SM
MD
LG