Հայոց ցեղասպանության 94-րդ տարլիցի կապակցությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջորջ Ռադանովիչը, Ադամ Շիֆը, Մարք Քըրքը եւ Ֆրենք Փալոնը նամակ են հղել երկրի նախագահ Բարաք Օբամային, շնորհակալություն հայտնելով ցեղասպանության մասին ճշմարտությունը պաշտպանելու նրա փորձառության համար ու կոչ անելով ապրիլի 24-ին հանդես գալ այն ճանաչելու համարձակ հայտարարությամբ։
՝՝Մենք անհամբեր սպասում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագահի տված խոստումները նրա կողմից իրականություն դարձնելու պահին՛՛, գրում է Ռադանովիչը։
՝՝Մենք ծափահարում ենք Օբամային, որպես սենատոր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ հույսով սպասում, որ նա այդ դիրքերում կմնա նաեւ որպես նախագահ՛՛, ասված է Շիֆի կողմից գրված հատվածում։
Ինչպես Փալոնն է ասում նախագահ Օբամային հղված նամակում, ՝՝Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ, հույս ունեմ, որ նախագահն ու Կոնգրեսը չեն հրաժարվի անցյալը բացահայտ եւ արդարամիտ կերպով քննարկելու իրենց ջանքերից՛՛։
Համատեղ ստորագրված նամակում ասվում է նաեւ, թե չեն բացառվում Թուրքիա կատարելիք այցի ընթացքում եւ ապրիլի 24-ի ամենամյա ուղերձը կազմելու ժամանակ որոշ խորհրդականների կողմից ճշմարտությունից խոսափելու խորհուրդները։ Չեն բացառվում նաեւ Թուրքիայի կողմից սպառնալիքները, գրում են կոնգրեսականները՝ միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ ՝՝Ամերիկան բավական ուժեղ է՝ ճշմարտության հարուցած դժվարությունները հաղթահարելու համար՛՛։