Մատչելի հղումներ

Օրերս ԱՄՆ-ի սենատում տեղի ունեցան Էներգիայի եւ բնական ռեսուրսրների հարցերով հանձանժողովի հերթական լսումներ  այլընտրանքային էներգիայի հետազոտությունների եւ զարգացման շուրջ


Քննարկումներին մասնակցում էին ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտաշախտողներ, արյդունաբերության ճյուղի ներկայացուցիչներ։
Սենատի լսումների քննարկման առանցքային թեման էր այլընտրանքային եւ շրջակա միջավայրի համար անվտանգ տեխնոլոգիաներ զարգացնելու հարցը։
՛՛Տնտեսության վերականգնման մասին օրենքը մարդկանց կխրախուսի տներում եւ գրասենյակներում ստեղծել ավելի քիչ էներգիա վատնող պայմաններ՝՝ նշել է պարոն Չուն։
Ծրագրով նախատեսված է քաջալերել այլընտրանքային վառելիքի զարգացման եւ աշխատատեղեր ստեղծելու ջանքերում մասնավոր ներդրումային գործունեությունը։ Ըստ օրենքի հաջորդ քայլը լինելու է գիտահետազոտական գործունեությանը զարկ տալու խնդիրը, ինչը կարող է հանգեցնել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։
՛՛Խորին համոզվածությամբ հավատում եմ, որ 21 դարում ԱՄՆ-ի բարգավաճման բանալին մեր մտավոր կարողությունների ճշգրիտ ներդրումն է գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման բնագավառում՝՝, նշել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը։
Լսումների ժամանակ շատերը պաշտպանեցին այս դիրքորոշումը։ Իլինոիսի նահանգում գտնվող Արգոնի ազգային լաբորատորիայից գիտնական Ջորջ Քրաբթրին անդրադարձավ էներգետիկ եխնոլոգիաների՝հաջորդ սերնդին առնչվող խնդիրներին ներառյալ բարձր արդյունավետության քարածխի, միջուկային էներգիյաի, ինչպես նաեւ արեւից, քամուց եւ գոլորշուց ստացվող էներգիայի արտադրության հարցերին, այդ թվում լիցքավորվող հիբրիդ եւ էլեկտրական մեքենաներին։

Զարգանալու է Էներգետիկ տեխնոլոգիաների նոր սերունդ։ Հարցն այն է, թե արդյո՞ք ԱՄՆ-ը հանդիսանալու է դրա գնորդը, թե՞ վաճառողը։
Ուշագրավ է, որ նախագահ Օբամայի վարչակազմը ենթարկվել է քննադատության միջուկային էներգիայի զարգացման ծրագրերին նվազ աջակցելու համար։
Միջուկային էներգիայի արտադրությունն ապագայի առումով ԱՄՆ-ում ունի կենսական կարեւորություն մանսավորապես, եթե մենք ծրագրում ենք նվազեցնել ջերմոցային գազերի թունավոր արտանետումները, նշել է հանրապետական սենատոր Ջոն Մքեյնը։
Ուշագրավ է , որ դեռեւս պարզ չէ, թե տեխնոլոգաներից հատկապես որ մեկը կընդունվի որպես չափանիշ, նշում է ՛՛Resources for the Future՝՝ թարգմանությամբ ՛՛ռեսուրսներ ապագայի համար՝՝ շրջակա միջավայրը հետազոտող հաստատությունից Ռոբերթ Ֆրին։ Նա կարծիքով Այլընտրանքային էներգիայի բնագավառում իրագործած նոր հետազոտությունների շարքում հաղթող աշխատանք ընտրելը դեռեւս վաղ է։
Իսկ քանի դեռ հստակ են դառնում նոր տեխնոլոգաների կիրառման հեռանկարները ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են այլընտրանքային էներգիայի եւ նոր տեխնոլոգիաների զարգացման շուրջ լսումները։

XS
SM
MD
LG