Մատչելի հղումներ

Ըստ ՄԱԿ-ի գործակալությունների հայտարարության 2008 թվականին արձանագրված պարենային դժվարությունները կշարունակվեն մի քանի պատճառներով


Սակայն պարենի բարձր գինը սննդամթերք ձեռք բերելու հիմնական պատճառներից միայն մեկն է։ Միաժամանակ աշխարհի աղքատները շարունակում են դիմակայել պարենի սղության հետ կապված բարդությունները։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն աշխարհում մոտավորապես մեկ միլիարդ մարդ, այսինք ամեն վեցից մեկը գիշերը պարկում է քնելու քաղցած։ Միջազգային գործակալությունները, որոնք հետազոտում են համաշխարհային պարենի ճգնաժամը հայտարարել են, որ 2008 թվականին արձանագրված պարենային գործընթացները կշարունակվեն մի քանի՝ այդ թվում պարենի բարձ գնի պատճառներով։

Ժոզեթ Շիրանը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենն է։ Օրերնս Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ նա խոսեց պարենի համաշխարհային ճգնաժամի մասին։
Նա նշեց, որ զարգացող երկրներում բնակչությունը հայտնվում է ծանր իրավիճակում մասնավորապես, երբ աճում է սննդամթերքի գինը։ Նման բան անցյալ տարի պատահեց Մալավիիում, երբ եգիպտացորենի գինը բարձրացավ 100 տոկոսով։ Շիրանը հավելեց, որ այս իրավիճակում ամենախոցելի խավը երեխաներն են, ովքեր հաճախ աշխատում են, իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար։ Աշխարհում բազմաթիվ աղքատ ընտանիքների առօրյա ապրուստը մեկ դոլար է։

Չասըմ Հաուսի զեկույցի համաձայն կլիմայական փոոփխությունները, ջրի պաշարների անբավարարությունը եւ տարածքային հակամարտությունները հանդիսանում են սննդամթերի առաքման եւ մատակարարման հիմնական խոչընդոտ։ Անցյալում Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ անվամբ հայտնի վերլուծական այս հաստատության հետազոտության առաջարկություններից է ավելի մեծ ներդրումներ կատարել գյուղատնտեսության բնագավառում՝ շեշտադրումները դնելով փոքր ֆերմերային ընկերությունների եւ ոռոգման ավելի ժամանակակից եղանակների մասին ուսուցանելու հարցերի վրա։
Համաշխարհային պարենի ծրագրի գործադիր տնօրենը նշում է, որ պետք է հանել մարդասիրական նպատակներով պարենի արտահանման արգելքները։ Միաժամանակ երկու կազմակերպությունները կոչ են անում աղքատ երկրների համար նորանոր շուկաներ բացելու ուղղությամբ։ Ուշագրավ է, որ արդի ժամանակներում առկա խնդիրներին զուգահեռ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի ղեկավարը նաեւ անդրադարձել է այդ բնագավառում արձանագրված հաջողություններին։ Չինաստանը, որը 18 տարի առաջ նկատվում էր ՄԱԿ-ի ՀՊԾ-ի մատակարարած պարենի ամենախոշոր ներկրող, հրաժարվել է օգությունների հիշյալ ծրագրից։ Աֆրիկյան երկրներից մի քանիսը եւս՝ ներառյալ Մալավին եւ Գանան հաղթահարել են սովի հետ կապված խնդիրները իրենց բյուջեւ տասը տոկոսը գյուձատնտեսության բնագավառում ներդնելով։



XS
SM
MD
LG