Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով 2001 թվականին ԱՄՆ-ի դեմ իրագործված ահաբեկչական հարձակման մեջ կասկածյալներից մեկի գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան


2001 թվականին ԱՄՆ-ի դեմ իրագործված ահաբեկչական հարձակման մեջ կասկածյալներից մեկը, ով ներկայումս անազատության մեջ է պահվում Հարավային Կառոլինայի զինվորական բանտերից մեկում, շուտով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանով կտեղափոխվի Իլինոիսի նահանգի դաշնային բանտ, քանի որ նախագահ Օբամայի հրամանով նրա գործը տեղափոխվել է քաղաքացիական դատարան։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բուշի վարչակազմը վերջինիս մեղադրել էր Ալ Քայդայի գաղտնի գործակալ լինելու մեջ։
՛՛Ալ Մարիին ԱՄՆ-ը գործուղել էին ԱԼ Քայդայի անդամակիցներին օգնելու համար, ովքեր պետք է իրագործեին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումը՝՝, նշել է ԱՄՆ-ի նախկին գլխավոր դատախազ Ջոն Աշքրոֆտը։
Ալ Մարին միակ արտասահամանցին է, ով ԱՄՆ-ում շարունակում է գտնվել անազատության մեջ որպես թշնամի ։ 2007 թվականին դաշնային վճռաբեկ դատարանի որոշմամբ Ալ Մարի ազատազրկումը նկատվել էր անօրինական, մի հանգամանք, որը խախտում է նաեւ կառավարության դեմ դատական գործ հարուցելու նրա սահմանադրական իրավունքը։
Եթե դատարանը կարող է այդպես վարվել պարոն Ալ Մարիի նկատմամբ, ապա կարող է այդպես վարվել նաեւ Ձեր եւ Ձեր ծնողների հետ, նշել է կասկածյալի փաստաբանը։
2001 թվականին նախկին ԱՄՆ-ի նախագահ Բուշի վարչակազմին իրավունք էր վերապավել անազատության մեջ անժամկետ պահել ահաբեկչության մեջ այն կասկածյալներին, ովքեր ներակայացնում են ուղղակի վտանգ։ Ալի Ալ Մարին ծագումով Քաթարից է։ Նա ԱՄՆ-ը եկել էր ուսանողական հրավերով՝ Իլինոիսի նահանգի Փիորայի համալսարանում իր ուսումը շարունակելու նպատակով։ 2001 թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել է վարկային քարթի խարդախության համար։
Հետախույզներն ավելի ուշ բացահայտել էին նրա կապը ԱԼ Քայդայի հետ, ինչպես նաեւ ԱԼ Մարին մեղադրվում էր Օսամա Բեն Լադենի հետ անձամբ հանդիպելու եւ 2001 թվականին ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ։
Անցյալ տարի ԱՄՆ-ի գերագույն դատարանը համաձայնել է վերանայել Ալ Մարիի հայցն այն մասին թե իրեն բանտում անժամկետ պահելը ոչ սահմանադրական է։ Ուշագրավ է նաեւ, որ նախագահ Բարաք Օբամայի հրամանով Ալ Մարիի դատական գործը տեղկափոխվել է քաղաքացիական դատարան։ Վաշինգտոնի Քաթոյի հաստատությունից սահմանադրական հարցերի գծով փորձագետ Իլյա Շափիրոն նշում է, որ գերագույն դատարանին է տրված ամեն տարի որոշելու ահաբեկչության դեմ մղվող պատերազմում օրինականության հարցը։ Այս խնդիրներով ավելի լավ կլիներ զբաղվեին անվտանգության վարչությունները եւ կառավարության քաղաքական հարցերով զբաղվող մասնաճյուղերը։
Չնայած ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դիմել է գերագույն դատարանին դադարեցնել Ալ Մարիսի դեմ հարուցված գործը, այդուհանդերձ կասկածյալի փաստաբանը ցանկանում է, որպեսզի վերջնական որոշում կայացվի այն մասին,թե արդյո՞ք որեւե նախագահ ունի ԱՄՆ-ում մարդկանց թշնամու զինյալ պիտակավորելու՝ եւ նրանց անորոշ ժամկետով կալանքի տակ պահելու անվերապահ իրավունք։

XS
SM
MD
LG