Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հաստատեց  Բարաք Օբամայի առաջարկած 827 միլիարդ դոլարի ծրագիրը


ԱՄՆ-ի Սենատը հաստատեց Բարաք Օբամայի առաջարկած 827 միլիարդ դոլարի ծրագիրը
ԱՄՆ-ի օրենսդիրները հայտարարել են Բարաք Օբամայի առաջարկած տնտեսության առողջացմանն ուղղված օրինագծում տեղ գտած տարաձայնությունների շուրջ համաձայնության գալու մասին եւ հուսով են, որ առաջիկա օրերին օրինագիծը կներկայացվի նախագահի ստորագրությանը։ Չորեքշաբթի ԱՄՆ-ի օրենսդիրները զարմանալի արագությամբ հարթեցին տնտեսության ապաքինման եւ միլիոնավոր աշխատատեղեր ստեղծելուն նպատակուղղված ծրագրի շուրջ ունեցած անհամաձայնությունները եւ հաստատեցին օրինագիծը զարմանալի արագությամբ։

ԱՄՆ-ի սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մաքս Բաքոսը գովաբանեց օրենսդինրերին ՛՛ճիշտ որոշում՝՝ կայացնելու համար։ ՛՛Անչափ հպարտանում եմ նրանով, որ բոլորս միասին աշխատելուց հետո կարողացանք վերարտադրել մի օրինագիծ, որն երկարաժմկետ առումով կծառայի տնտեսական անկումից երկիրը դուրս բերելու նպատակին՝՝, նշել է սենատորը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տնտեսությունը վատթարանում է մեծ արագությամբ, օրենսդրիներն ընդունեցին արագ գործելու անհրաժեշտությունը։ Սենատում Օլիմպիա Սնոուն միակ հանրապետական սենատորն է, ով քվեարկել է օրինագծի օգտին։ Նրա բնութագրմամբ ՛՛Ամերիկայում այժմ դժվարագույն ժամանակներ են։ Հաշվի առնելով իրողության լրջությունն ու վճռականությունը , կարծում եմ, որ խնդրի հանգուցալուծման եւ փոխադարձ համաձայնություն ձեռք բերելու գործընթացում, կարեւոր է մեր մասնակցությունը՝՝։
789 միլիարդ դոլարի փաթեթն այժմ պետք է ներկայացվի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի վերջնական հաստատմանը։ Առժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շարունակում է հորդորել տնտեսության վերականգնմանը նպատակաուղղված օրինագծի ընդունումը։ Վերջինիայի նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում իր ելույթի ժամանակ նախագահը նշել է.

Իմ առաջարկած ծրագիրը Վերջինիա նահանգում կստեղծի եւ կպահպանի ավելի քան 100 հազար աշխատատեղ։ Այստեղ, որտեղ այժմ մենք կանգնած ենք, դա կնշանակի հարյուրավոր աշախտատեղեր բացել շինարարության բնագավառում։
Որոշ աղբյուրների համաձայն օրինագծի 35 տոկոսը նպատակուղղված է հարկերը կրճատելու, իսկ 65 տոկոսը ծախսումների համար։ Տնտեսության առողջացման օրինագծի շուրջ ԱՄՆ-ի Սենատում ձեռք բերած համաձայնության նորությունն ամերիկյան շուկաներում արժեթղթերի գինը բարձրացրեց այնպիսի մի ժամանակ, երբ ներդրողներն արդեն իսկ սկսել էին կասկածել երկրի տնտեսությունը խորը անկումից դուրս հանելու կառավարության ունակության մեջ։

XS
SM
MD
LG