Մատչելի հղումներ

Նախագահ Բարաք Օբամայի ճառը


Նախագահ Օբաման երդմնակալության իր ճառում ասաց.

՛՛Հայրենակիցներ
Այստեղ այսօրվա իմ ներկայությամբ երախտապարտ եմ Ձեր վստահությանը։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախագահ Բուշին իր ծառայությունների, ինչպես նաեւ իր բարի կամեցողության համար, ինչպես նաեւ իշխանության փոխանցման շրջանում ցուցաբերած համագործակցության համար։
Նախագահի պաշտոնը երդմնակալությամբ արդեն իսկ ստանձնել են 44 ամերիկացիներ եւ երդման բառերը կրկնվել են շարունակաբար նախանշելով նորանոր բարգավաճումներ եւ խաղաղություն։ Սակայն ամեն անգամ երդում տալու պահը հուզիչ է։ Ամերիկան իր հանձնառությունները շարունակում է իրագործել ոչ միայն նախագահների կարողությունների եւ իմաստության շնորհիվ, այլ նաեւ որովհետեւ մեր ժողովուրդը շարունակում է մնալ հավատարիմ իր նախահայրերի գաղափարախոսություններին։ Եւ դա միշտ եղել է ու կլինի այդպես։
Հասկանալի է, որ Ամերիկան այժմ ճգնաժամի մեջ է, այն պատերազմում է բռնությունների եւ ատելությամբ լցված հսկայական մի ցանցի դեմ։ Մեր տնտեսությունը տկարացած է, որը արդյունքն է ոմանց անպատասխանատվության եւ նաեւ մեր՝ առանցքային որոշումներ կայացնելու եւ պետությունը նորագույն ժամանակներին նախապատրաստելու անկարողության։
Արձանագրվել է տների կորուստ, կրճատվել են աշխատատեղերը եւ խարխլվել են մի շարք բիզնեսներ։ Առողջապահության մեր համակարգը խիստ թանկ է, անհաջողության են մատնվել մեր դպրոցները։ Եւ ամեն օր արձանագրվում են այլ փաստեր այն մասին, որ էններգիայի մեր օգտագործման եղանակների հետեւանքով մեր թշնամիները հզորանում են իսկ մեր մոլորակը ավելի շատ է վտանգվում։
Սրանք են ճգնաժամի չափորոշիչները եւ վիճակագրության տվյալները։ Սակայն հնարավոր չէ չափել մեր քաղաքացիների վստահության անկումը եւ մտահոգությունը, որ Ամերիկայի անկումը անխուսափելի է, եւ որ հաջորդ սերունդը պետք է նվազեցնի իր ակնկալությունները։
Այսօր ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ մեր դիմակայած մարտահրավերներն իրական են, շատ լուրջ եւ բազմաթիվ։ Անհնար է դրանք կարճ ժամանակում հաղթահարելը։ Սակայն վստահ եղեք, որ Ամերիկան դրանք կհաղթահարի։
Այսօր մենք հավաքվել են այստեղ, քանի որ վախի փոխարեն նախընտրել ենք հույսը եւ անհամաձայնության փոխարեն՝ միասնությունը։ Այսօր մենք պարտավորվում ենք վերջ դնել կեղծ խոստումներին, վեճերին եւ հնացած գաղափարներին, որոնք երկար ժամանակից ի վեր քայքայում են մեր քաղաքականությունը։
Մենք շաորւնակում ենք հանդիսանալ եիտասարդ պետություն, սակայն ինչպես նշված է Սուրբ գրքում, ժամանակն է վերջ տալ մանկամտությանը։ Մենք պետք է կրկին վերահաստատենք պայքարի մեր ոգին, ընտրենք պատմական ավելի հաջող ուղի, քանի որ շարունակելու ենք կրել սերնդից սերունդ փոխանցված վսեմ գաղափարներն այն մասին, որ աշխարհում բոլորը հավասար եւ ազատ են, ինչպես նաեւ արժանի օգտվելու երջանիկ ապրելու հնարավորությունից։
Վերահաստատելով մեր պետության հզորությունը, հասկանալի է, որ հզոր չեն դառնում հեշտությամբ, այլ դրան արժանանում են։ Մեր ուղին երբեք չի եղել հեշտ եւ այն չի կարող լինել դյուրին նրանց համար, ովքեր ծուլությունը գերադասում են աշխատասիրությունից եւ կամ միայն ձգտում հարստության ու համբավի։ Հաճախ անտեսվում են այն կանայք եւ տղամարդիկ, ովքեր իրենց ուսերին կրելով դժվարությունները, քրտնաջան աշխատանքով մեզ հասցրել են բարգավաճման եւ ազատության։

Հանուն մեր ապագայի նրանք նոր կյանքի որոնումներով օվկիանոսներ են անցնել։
Հանուն մեր ապագայի նրանք ծանր աշխատանքներ են կատարել եւ բնակություն հաստատել Ամերիկայի արեւմտյան նահանգներում։
Հանուն մեզ նրանք կռվել եւ զոհվել են Կոնկորդի եւ Գեթսբուրգի ճակատամարտերում, Նորմանդիայում եւ Խեշանում։
Ժամանակների ընթացքում այս մարդիկ պայքարել եւ զոհաբերել են, շարունակել են աշխատել, որպեսզի մենք ապրենք ավելի բարեկեցիկ կյանքով։ Նրանք մեր երկրի ապագան վեր են դասել մեր անձնական փառասիրություններից։

Այսօր մենք շարունակում ենք մեր նախնիների ուղեւորությունը։ Մենք շաորւնակում ենք լինել երկրագնդի ամենաբարգավաճ եւ հզոր պետությունը։ Մեր աշխատավորներն այժմ նվազ արդյունավետ չեն քան մինչ տնտեսական անկման սկսվելը։ Մեր մտքերը նվազ ստեղծագործ չեն եւ մեր ծառայությունների կարիքը ավելի քիչ չէ, քան դրանք անցայլ ամիս կամ տարի էին։ Մեր կարողությունները մնում են անսասան։ Սակայն նեղ շահերի շրջանակներում գործելու ու սխալ որոշումներ կայացնելու ժամանակը միանշանակ անցել է։ Այսօրվանից մենք պետք է նախաձեռնենք Ամերիկայի վերակառուցումը։
Ամենուր կան բազմաթիվ անելիքներ։ Երկրի տնտեսական կացությունը պարտադրում է անհապաղ գործել եւ մենք կանցնենք գործի եւ կստեղծենք ոչ միայն նոր աշխատատեղեր, այլեւ կնախաձեռնենք նոր հիմնադրամ հետագա զարգացման համար։ Մենք կկառուցեքն ճանապարհներ եւ կամուրջներ, էլեկտրամատակարարման կայաններ որոնք կընդլայնեն առեւտուրն ու մեր փոխ կապվածությունը։
Գիտությունը կգրավի իր արժանվույն տեղը եւ նորագույն տեխնոլոգիաները կբարձրացնեն առողջապահության մակարդակը եւ կնվազեցնեն դրա համար պահնաջվող ծախսերը։ Մենք արեգակի եւ քամու էներգիան կօգտագործենք մեր ավտոմեքենաները լիցքավորելու եւ գործարաններն աշխատացնելու համար։ Մենք մեր դպրոցներն ու համալսարանները կհամապատասխանեցնենք ներկայիս պահանաջներին։ Մենք կիրականացնեքն այս ամենը։
Այժմ շատերն են հարցականի տակ դնում մեր ձգտումների իրատեսությունը առաջարկելով, որ մեր համակարգը չի կարող հանդուրժել մեծ ծրագրեր։ Սակայն նրանց հիշողությունը շատ կարճ է, քանի որ նրանք մոռացել են, թե ինչ է արել այս երկրիրը եւ ինչերի կարող են հասնել այս երկրում կանայք եւ տղամարդիկ, երբ նրանց երեւակայությանը զուգորդում է ընդհանուր նպատակը, իսկ նրանց կարիքներին՝ քաջությունը։
Թերահավատները չեն կարողանում հասկանալ, որ քարացած քաղաքական վեճերը այլեւս կիրառելի չեն։ Այսօր հարցը կառավարության մեծ կամ փոքր լինելը չէ։ Հարցը կառավարության արդյունավետ լինելն է, եւ արդյոք այն մարդկանց ապահովում է աշխատանքով, բավարարում է առողջապահության կարիքները եւ տրամադրում է արժանապատիվ կենսաթոշակներ։ Եթե այո, ապա այդ կառավարական ծրագրերը կշարունակվեն, իսկ եթե ոչ դրանք կդադարեցվեն։ Հանրային գումարները վերահսկող անձանցից հաշվետվություն կպահանջվի։ Նրանք պետք է այդ գումարները օգտագործեն խոհեմորեն եւ մեր գործերը ղեկավարեն ըստ օրվա պահանջների։ Միայն այդ ժամանակ մենք կվերականգնենք ժողովրդի եւ կառավարության փոխվստահությունը։
Հարցը շուկայական ներուժը լավ կամ վատ լինելու մեջ չէ։ Հարստության եւ ազատության ընդլայնման գործում շուկայի ներուժը անգերազանցելի է։ Սակայն տնտեսական ճգնաժամը մեզ հիշեցրել է, որ առանց վերահսկողության շուկայի ուժերը կարող են վնասակար դառնալ եւ ոչ մի երկիր չի կարող բարգավաճել, երբ հաշվի են առնվում միայն հարուստների շահերը։ Մեր տնտեսության հաջողությունը միշտ կախված է եղել ոչ միայն երկրի ներքին արտադրանքի ծավալից, այլ նաեւ բարգավաճումից օգտվողների թվից։ Այն կախված է հնարավորությունների դուռը բոլորի առջեւ բացելու մեր կարողությունից։ Դա պետք է արվի ոչ միայն հանուն բարեգործության, այլ նաեւ որովհետեւ դա է հանրության բարեկեցությունը ապահովելու լավագույն ուղին։
Ինչ վերաբերում է հանրության պաշտպանությանը, մենք հերքում ենք այն միտքը, որ պետք է ընտրություն կատարվի անվտանգության եւ մեր գաղափարների միջեւ։
Մեր նախահայրերը դիմակայել են աներեւակայելի վտանգներ, սակայն նրանք մշակել են օրենքներ, որոնք կպահպանեն օրենքի իշխանությունն ու մարդու իրավունքները։ Այս գաղավարները այժմ էլ են շարունակում լույս սփռել աշխարհում ։ Աշխարհի բոլոր ժողովուրդներին եւ կառավարություններին ուղված մեր պատգամն է այն, որ Ամերիկան բարեկամն է աշխարհի բոլոր երկրների եւ խախաղ եւ արժանապատիվ ապագայի ձգտող անձանց, եւ որ մենք պատրաստ ենք վերստանձնելու առաջնորդի դերն աշխարհում։
Մի մոռացեք, որ անցյալի սերունդները դիմակայել են ֆաշիզմին ու կոմունիզմին ոչ թե տանկերով եւ հրթիռներով, այլ դաշնություններ կնքելով։ Նրանք գիտակցում էին, որ մեր ուժը միայանակ չի կարող պաշտպանել մեզ։ Նրանք լավ էին գիտակցում , որ մեր հզորությունն աճում է այն ճիշտ գործածելով եւ մեր անվտնագության երաշխիքը մեր արդար նպատակնրեն են։
Մենք այս ժառանգության պահապաններն ենք։ Այս սկզբունքներով առաջնորդվելու դեպքում կարող ենք դիմակայել նոր վտանգների եւ ձեռք բերել նորագույն համաձայնություններ երկրների միջեւ։ Մենք Իրաքի պատասխանատվությունը կփոխանցենք այդ երկրի ժողովրդին , ինչպես նաեւ կամրագրենք խաղաղությունն Աֆղանստանում ։ Մեր հին բարեկամների եւ երբեմնի թշնամիների հետ մենք կշարունկենք աշխատանքներն աշխարհում միջուկային սպառնալիքը նվազեցնելու համար, ինչպես նաեւ թույլ չենք տա որ երկրագնդի ջերմացումը շարունակվի։ Մենք չենք պատրաստվում ներողություն խնդրել մեր ապրելաոճի համար եւ ոչ էլ կվարանենք այն պաշտպանելու գործում։ Բոլոր նրանք ովքեր իրենց նպատակներին հասնելու համար դիմում են ահաբեկչական հարձակումների մենք նախազգուշացնում ենք որ մեր ոգին հզոր է եւ ամուր, իսկ մեր կարողությունները անհաղթահարելի են։
Մեր բազմազգ ժառանգությունը ոչ թե տկարության այլ հզորության նշան է։ Մենք քրիստոնյաներից, մահմեդականներից, հինդուներից եւ հրեաներից եւ որեւէ դավանանքի չհետեւող անձանցից կազմված երկիր ենք։ Մենք երկրագնդի բոլոր անկյունները ներկայացնող մշակույթից եւ լեզվից ձուլված պետություն ենք։ Մենք համտեսել ենք քաղաքացիական պատերազմն ու խտրականությունը, եւ դժվարություններից դարձել ենք շատ ավելի հզոր եւ միասնական։ Մենք հավատում ենք, որ հնից մնացած ատելությունը կանհետանա մի օր եւ մինչ աշխարհը գնալով փոքրանում է, համընդհանուր մարդասիրությունը կհաղթի եւ Ամերիկան նոր դարաշաջանում կստանձնի խաղաղության պահապանի դերը։
Մահմեդական երկրների հետ մենք ակնկալում ենք մոտեցման նոր ուղիներ հիմնված փոխադարձ շահագրգռվածության եւ հարգանքի վրա։ Իսկ աշխարհի այն ղեկավարները, ովքեր կսրեն հակամարտությունները եւ իրենց հասարակություններում տեղ գտած թերությունները կվերագրեն Արեւմուտքին, պետք է գիտակցեն, որ իրենց երկրների ժողովուրդները գնահատելու են իրենց կառուցելու այլ ոչ խարխլելու գործունեության համար։ Նրանց ում իշխանությունը հիմնված է կոռուպիցայի եւ խաբեությունների վրա, ինչպես նաեւ անմեղներին լռեցնելու վրա, պետք է գիտկցեն , որ հյանտվելու են պատմության սխալ հատվածում։ Եւ մենք պայքարելու են նմանների դեմ։
Աշխարհի աղքար երկրներին մենք կոչ ենք անում քրտնաջան աշխատել իրենց ագարակները փարթամացնելու եւ խմելու ջրով ապահովելու համար։ Պետք է օգնել սովի մատնված մարդկանց սննդով ապահովելու համար։ Այլեւս անհնար է հանդուրժել, որպեսզի մեր երկրի սահմաններից հեռու գտվող պետությունները տառապեն անհավասարություններից։ Պետք է վերափոխել աշխարհը, վերափոխվելու կարիք ունենք նաեւ մենք։
Եւ մշտապես հիշելով անցած ուղին մենք հարգանքով ենք վերաբերվում այն ամերիկացիներին , ովքեր ծառայում են հեռավոր անապատներում եւ լեռներում։ Նրանք շատ բան ունեն մեզ ասելու, այնպես ինչպես Առլինգտոնում թաղված նահատակված հերոսների պատմություններն են։
Մենք պատվում ենք նրանց, ոչ միայն նրա համար, որ պաշտպանել են մեր ազատությունը, այլեւ նրա համար, որ մարմանավորել են մեր ոգին։ ԵՒ այս պահին հենց այս ոգով մեքն պետք է առաջնորդվենք։
Եւ այն ինչ կարող է եւ պետք է անի երկրի կառավարությունը պետք է իր վճռականությամբ արդարացնի ամերիկյան ժողովրդի հավատը, մի հանգամանք, որից կախված է այս պետության ապագան։ Եւ հիացմունքի է արժանի այն, երբ աշախտավորները գերադասում են կրճատել իրենց աշխատաժամանակը, որպեսզի իրենց գործընկերները չզրկվեն աշխատանքից։ Հիացմունքի է արժան հրշեջների քաջությունը եւ ի վերջո ծնողների ՝ երեխաների մասին հոգատարությունը։
Մեր մարտահրավերները եւ դրանց դեմ կիրառվող միջոցները թերեւս նոր են, սակայն մեր հաջողության երաշխիք հանդիսացող արժեքները, դրանք են աշախտասիրությունը,ազնվությունը,, քաջությունը, եւ արդարությունը, համբերությունը, հավատարմությունն ու հայրենասրիությունն ունեն հին ակունքներ։ Եւ այդ գործառույթներն են եղել պատմության ընթացքում առաջընթացի շարժիչները։
Մեզանից պահանջվում է պատասխանատվության նոր մոտեցումներ, մի բան որը պետք է գիտակցի յուրաքանչյուր ամերիկացի, որ մենք ունենք պարտականություններ մեր պետության եւ աշխարհի առջեւ եւ մենք ոչ թե դժկամությամբ, այլ ուրախությամբ ենք դրանք ընդունում։
Սա գինն է եւ խոստումը քաղաքացիության դիմաց։ Սա է մեր ինքնավստահության աղբյուրը։ Սա է ազատության իմաստը եւ մեր համոզմունքը, թե ինչու՞ տղամարդիկ, կանաք եւ երեխաներն անկախ ռասայից եւ դավանանքից կարող են մասնակցել համազգային տոնակատարություններին եւ թե ինչու՞մի մարդ, ում հայրը թերեւս 60 տարի առաջ չէր կարող աշախատել նույնիսկ տեղական ռեստորանում, այսօր ձեր ներկայությամբ երդմանկալությամբ ստանձնում է երկրի նախագահի պաշտոնը։
Եկեք հիշենք այս օրը, թե ով ենք մենք եւ ուր ենք հասել։ ԱՄերիկայի վերածննդի տարին, երբ տարվա ամենացուրտ եղանակն էր։ հայրենասերների մի փոքր խումբ սառցակալած գետի վրա սեղմվել էին միմյանց տաքացնելու համար։ Մայրաքաղաքը լքված էր։ Թշնամից հաղթում էր։ Ձյունը խառնվել էր արյան հետ։ ԵՒ այն պահին, երբ որոշվում էր մետ հեղափոխության ապագան, մեր երկրի նախահայրը հրահանգեց ժողովրդի համար ընթերցել այս բառերը։
Թող աշախրհն իմանա, որ ցուրտ ձմռանը, երբ հույսից բացից չէր մնացել ուրիշ ոչինչ, երկիրը միասնական կերպով եկել էր այստեղ միավորվելու նպատակով։
Ամերիկա։ Վտանգավոր եւ այս դժվարագույն ձմեռային ժամանակներում եկեք հիշենք իրենց իմաստն երբեք չկորցրած այս բառերը։ Հույսով եւ կամեցողությամբ եկեք մեկ անգամ եւս քաջալերվենք հավանական սառցամանիքների եւ մրրիկների դեմ։ Եկեք խոստանանք մեր երեխաների երեխաներին, որ թույլ չենք տա, որպեսզի այս ուղեւորությունն ավարտվի կամ մատնվի անհաջողության։ Եւ մեր հայացքը կենտրոնանցնելով հորիզոնում եւ Աստծո հովանով մենք շարունակելու ենք ազատության կրողի մեր պարտականությունը եւ այն ապահով փոխանցելու ապագա սերունդներին՝՝։

Բարակ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ

XS
SM
MD
LG