Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները եւ Վրաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր են ստորագրել


Վաշինգտոնում ուրբաթ օրը Միացյալ Նահանգների արտգործնախարար Քինդոլիզա Ռայսն ու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել։ Պայմանագրի ստորագրման արարողությանը ունեցած իր ելությում Քոնդոլիզա Ռայսը հայտարարեց, թե Վրաստանը Միացյալ Նահանգների շատ կարեւոր եւ գնահատելի գործընկերն է.

՝՝Մենք կիսում ենք ժողովրդավարության, անվտանգության տնտեսական բարգավաճման վրա հիմնված ընդհանուր արժեքներ եւ այս պայմանագիրը ընդգծում է պաշտպանության, առեւտրի, էներգիայի, անվտանգության, ժողովրդավարության ամրապնդման եւ մշակութային փոխանակումների բնագավառում մեր համագործակցության սկզբունքները։

Միացյալ Նահանգները պաշտպանել է եւ միշտ կպաշտպանի Վրաստանի ինքնիշխանությունն ու հողային ամբողջականությունը ինչպես նաեւ Եվրո ատլանտյան դաշինքի հաստատություններին միանալու Վրաստանի ձգտումները։ ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ժամանակացույցը կախված է միայն ու միայն Վրաստանի ցանկությունից եւ ՆԱՏՕ-ի չափանիշները բավարարելու Վրաստանի կարողությունից՝՝, ասաց Քոնդոլիզա Ռայսը։

Պայմանագրի ստորագրման արարողությունում ունեցած իր ելությում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշադձեն հայտարարեց, թե Վրաց-ամերիկյան պայմանագիրը ամրապնդում է ռազմավարական համագործակցությունը երկու երկրների միջեւ։

՛՛Այս պայմանագիրը ստորագրելով՝ Վրաստանն ու Միացյալ Նահանգները շեշտում են իրենց ընդհանուր շահերը՝ հզոր, բարգավաճ, անկախ եւ ինքնիշխան Վրաստանի ամրապնդման հարցում։
Մենք հպարտ ենք, որ տեսնում ենք այս օրը։ Կցանկանայինք շեշտել, որ մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների աջակցությունը եւ ըմբռնում, որ այս փաստաթուղթն ու մեր ռազմավարական համագործակցությունը մեզ տալիս է ոչ միայն նոր իրավունքներ, այլ նաեւ նոր պարտավորություններ, լինելու պատասխանատու դաշնակից, ժողովրդավարական երկիր եւ բաց հասարակություն։ Կարծում եմ որ ամերիկյան օգնության եւ խորհրդատվության միջոցով մենք կհասնենք այդ նպատակին՝՝, իր ելույթում ասաց Վրաստանի արտգործնախարարը։

Միացյալ Նահանգների ու Վրաստանի արտգործախարարների ստորագրած պայմանագիրը կծավալի երկկողմ համագործակցություն պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման, առեւտրի ծավալման, տնտեսական բարեփոխումների իրագործման եւ մշակութային փոխանակումների բնագավառներում

XS
SM
MD
LG