Մատչելի հղումներ

Հրապարակվել է ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից  գործող դեղագործության ինստիտուտի համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող տարեկան զեկույցը


ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիային կից գործող դեղագործության ինստիտուտի՝ օրերս հրապարակած զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ գումար հատկացնի մարդկանց առողջական կացությունը բարելավելու նպատակով։ Զեկույցում նաեւ ներառվել են համաշխարհային առողջապահության բնագավառին վերաբերող առաջարկություններ ուղղված ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին։
Դեղագործության ինստիտուտի հրապարած զեկույցի առաջարկություններից գլխավորը ՝ավելի շատ գումարի հատկացումն է ՁԻԱՀ- ի եւ վտանգավոր այլ հիվանդությունների տարածումն աշխարհում կանխելու նպատակով։ Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ 2012 թվականը ԱՄՆ-ը պետք է կրկնապատկի համաշխարհային առողջապահական ծրագրերը։

՛՛Ըստ մեր առաջարկության անհրաժեշտ է 7,5 միլիարդ դոլարի փոխարեն հատկացնել 15 միլիարդ դոլար՝՝, նշել է համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահ՝ Ռութ Լեւինը։
Համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահը նաեւ հավելել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում համաշխարհային առողջապհության համակարգում ԱՄՆ-ի կատարած ներդրումների մակարդակը միանշանակ աճել է ՝մասնավորապես ՁԻԱՀ-ի բուժման բնագավառում։ Ամերիկյան ֆինանսավորման շնորհիվ մշակվել է դեղամիջոցներ ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր ռազմավարություններ, որոնցից մեծապես շահել են միլիոնավոր մարդիկ։ Լեւինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի վարչակազմը կշարունակի համաշխարհային առողջապահական համակարգին ցուցաբերվող իր աջակցությունը։ Ըստ Լեւինի ՛՛Առաջնորդի դերը Միացյալ Նահանգներինն է , ինչպես նաեւ ԱՄՆ-ը չի կարող հետ կանգնել իր իսկ ստանձնած պարտավորություններից՝՝։
Այդուհանդերձ զեկույցում նշված է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի շատ գումար հատկացնի խրոնիկական ՝ ներառյալ սրտանոթային եւ քաղցկեղ հիվանդությունների դեմ պայքարելու համար։

՛՛Նման դեպքերում է հստակ դառնում, որ առողջապահության բնագավառի մեր խնդիրները համանման են զարգացող երկրների առողջապահության համակարգի դիմակայած խնդիրներին։ Դա նշանակում է, որ մենք շատ բան ենք առաջարկել շաքարախտ, սրտանոթային եւ քաղցկեղ հիվանդությունների բուժման համար՝՝, հավելել է Ռութ Լեւինը։
Սակայն ըստ համաշխարհային զարգացման կենտրոնի փոխնախագահի, արդի տնտեսական ճգնաժամի պարագայում առողջապահության բնագավառում հեշտ չի լինի իրականացնել վերոհիշյալ նպատակները, քանի որ արտասահմանյան օգնությունների մակարդակը նման դեպքերում սովորաբար նվազում է։


XS
SM
MD
LG