Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի աեւտրի նախարարի պաշտոնին Բարաք Օբաման առաջադրել է  Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի թեկնածությունը։


ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման մամլո իր ասուլիսում հայտարարեց ԱՄՆ-ի աեւտրի նախարարի պաշտոնին Նյու Մեքսիկոյի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնի թեկնածությունն առաջադրելու մասին։
՛՛ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան լինելու գործոնն ինքնին խոսում է Բիլի միջազգային հեղինակության , ինչպես նաեւ արդի համաշխարհային տնտեսական խնդիրները ճշգրիտ ըմբռնելու մասին։ Նա հստակ է պատկերացնում, որ Դեթրոյթի եւ Քոլումբոսի գործարարության ներկայիս հաջողությունները կախված են Սանդիագոյի եւ Շանհայի նման վայրերում ապրանքներ վաճառելու հնարավորությունից՝՝։
Այս տարվա սկբներին, երբ Ռիչարդսոնը լքեց դեմոկրատական կուսակցության ընտրարշավը, նա իր աջակցությունը հայտնեց Բարաք Օբամային, դրանով իսկ խորը հիսաթափություն առաջ բերելով երկարատեւ տարիների իր գործընկեր եւ նախագահական ընտրարշավում Օբամայի մրցակից Հիլարի Քլինթոնի մոտ։ Նահանգապետ Ռիչարդսոնը Բիլ Քլինթոնի վարչակազմի տարիներին եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար։ Չորեքշաբթի Չիկագոյում իր ելույթի ժամանակ Ռիչարդսոնը հայտարարել է, թե տնտեսության վերականգնման միակ ուղին առետրի աճն է։
՛՛Տնտեսական ծրագրի հիմքում պետք է լինեն ներդումների, հանրային եւ անհատական համագործակցության, տեխնոլոգիաների, կլիմայական փոփոխությունների եւ հետազոտական աշխատնքի հետ կապված խնդիրները, իսկ դրանցով պետքէ զբաղվի հիմնականում առեւտրի նախարարությունը՝՝։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օաբամային հարցադրել էին, թե արդյո՞ք Ռիչարդսոնի թեկնածության առաջադրումը հետապնդում է ԱՄՆ-ի ներկայիս ամեանմեծ ազգային փոքրմասնությանը իսպանախոսներին հանգստացնելու նպատակով։
՛՛Եթե ավելի խորը հայացքով ուսումնասիրեն Սպիտակ տանը նորանշանակ իմ աշխատակազմին, ապա հստակ երեւեում է, որ այն ամենաբազմազագնն է Սպիտակ տան պատմության ընթացքում՝՝։
Ռիչարդսոնն առաջին իսպանախոսն է, ում թեկնածությունն առաջադրվել է նորընտրի նախագահի աշխատակազմում։ Օբամայի վարչակազմում բարձրագույն պատշոններում առաջադրվել են չորս աֆրիկյան ծագմամբ ամերիկացիներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պետական պաշտոններում Հիլարի Քլինթոնից բացի առաջադրվել են նաեւ չորս այլ կանայք։



XS
SM
MD
LG