Մատչելի հղումներ

Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական  աշխատակազմի անդամների անունները


Երկուշաբթի ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարեց իր տնտեսական աշախտակազմի անդամների անունները ։
Նորընտրի նախագահ Բարաք Օբաման հետընտրական շրջանում կայացած մամլո իր երկրոդ ասուլիսի ժամանակ կենտրոնացավ բացառապես տնտեսությանն առնչվող հարցերի շուրջ։
՛՛Երկիրը կանգնած է տնտեսական ճգնաժամի առջեւ։ Ֆինանսական շուկաներում լարված իրավիճակ է։ Վերջին տվյալներով գործազուրկների թիվը կազմում է ավելի քան կես միլիոն, եւ նման երեւեույթ չի արձանագրվել վերջին 18 տարվա մեջ։ Եթե մեր գործողություններնը չլինեն արագ եւ համարձակ, ապա փորձագետներից շատերի կանխատեսումներով հաջորդ տարվա մեջ կփակվեն միլիոնավոր աշխատատեղեր՝՝։
Նորընտիր նախագահը իր վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների հաջորդ նախագահի պաշտոնին նշանակեց Նյու Յորքի դաշնային բանկի նախագահ՝ Թիմոթի Գեյթներին։
՛՛ Թիմն կացնին գործի առանց ժամանակ կորցնելու եւ իր բանիմացությամբ կձեռնարկի անհրաժեշտ քայլեր ֆինանսական փլուզման դեմն առնելու նպատակով՝՝։
Նորընտրի նախագահը հայտնեց նաեւ, որ, ԱՄՆ-ի ֆինանսների նախկին նախարար Լարի Սամըրզը կղեկավարի տնտեսական ազգային խորհուրդը։ Վերջինս նաեւ աշխատել է Քլինթոնի վարչակազմի օրոք։
Նորընտրի նախագահ Բարաք Օբաման տնտեսական հարցերով խորհրդի նախագահի պաշտոնում նշանկեց տնտեսագետ Քրիսթինա Ռոմերին , իսկ տեղական քաղխորհրդի տնօրենի պաշտոնը կստանձնի քաղաքագետ՝ Մելոդի Բարնսը։ Նորընտիր նախագահը տեղեկացրեց նաեւ, որ աշխատում է տնտեսական բուժիչ առաջարկություների մի նոր ծրագրի շուրջ եւ նախատեսում է ստեղծել 2,5 միլիոն նոր աշխատատեղեր։
՛՛Ամերիկացիները չեն կարող սպասել եւ հուսալ, որ կգտնվի լուծման տարբերակ։ Նրանք չեն կարող եւս մեկ ամիս չվճարել իրենց պարտքերը՝՝, այդ առումով նշել է Բարաք Օբաման։ Նա հավելեց նաեւ, որ ծանր կացության մեջ հայտված ամերիկյան ավտոարդյունաբերությանն անհրաժեշտ է փրկել, սակայն այն բանից հետո, երբ ընկերությունները կներկայացնեն ավտոարդյուանբերության բնագավառը վերակառուցելու իրենց ծրագրերը։ Օբաման խոստացավ հարգել նախագահ Բուշի վարչակազմի արդեն իսկ գործադրած ջանքերը։ Շաբաթասկզբին Վաշինգտոնում նախագահ Բուշն իր հերթին վստահեցրեց, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախագահ Հենրի Փոլսոնը աշխատում է վարչակազմի փոխանցման աշխատախմբի հետ։

՛՛Ամերիկացիների համար կարեւոր է իմանալ, որ առկա է սերտ համագործակցություն։ Իսկ ներկայիս առաջնային խնդիրը ֆինանսական համակարգի անվտնագության ապահովումն է՝՝։

Դեռեւս անցնող շաբաթավերջին էր, երբ կառավարությունը համաձայնեց փրկել փլուզման եզրին հայտնված ամերիկյան հայտնի մեկ այլ բանկային Սիթի Գրուփ ընկերությանը։ ԱՄՆ-ի նորընտրի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին հանրությանը կտեղեկացնի իր աշխատակազմի տնտեսական առաջարկությունների մասին։ Իսկ նորընտիր նախագահի նշանակումների շուրջ սենատի լսումները կսկվեն երդմնակալությունից հետո, երբ Բարաք Օբաման կստանձնի նախագահի պաշտոնը։

XS
SM
MD
LG