Մատչելի հղումներ

Աշխարհում աճում է աղքատության մակարդակը


Աշխարհում աճում է աղքատության մակարդակը, ավելի տարածվում սովը։ Միայն երկու տարվա ընթացքում աղքատության թիվն ավելացել է 1ՕՕ, սովածներինը՝ 75 միլիոնով։
Ինչպես Համաշխարհային բանկի զարգացումների ծրագրի փոխնախագահ Ջոյ Ֆումաֆին է ասում. Հարկավոր է, որ օգնություն առաքելու փոխարեն, ավելի հարուստ երկրները կենտրոնանան աղքատ երկրների գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու խնդրի վրա։

Միջազգային զարգացումների համար ԱՄՆ-ը ծախսում է շատ ավելի մեծ գումարներ, քան աշխարհում որեւէ երկիր։ Սակայն ազգային եկամտի տոկոսային հաշվարկով, ԱՄՆ-ը հետ է մնում հարուստ երկրների շարքում։
Այն կարծիքը կա, որ տնտեսական ներկա ճգնաժամը եկող երկու տարիներին կդառնա այդ օգնության գումարները նվազեցնելու պատճառ ու շատերն են կոչ անում Բարաք Օբամային օգության չափսերը պահել գոնե ներկա ծավալներով։

XS
SM
MD
LG