Նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հաղթանակը նորագույն էջ բացեց Հյուսիսային Ամերկիայի պատմության մեջ։
Սպիտակ տան համար անհավանական եւ երկրատեւ պայքարից հետո Բարաք Օբաման Չիկագոյում իր աջակիցների առջեւ ելույթում արտաբերեց ընդհամենը հինգը բառ։
Ամերիկայում փոփոխությունների
ժամանակն է։
Նրա բառերի արձագանքը հնչեց Սպիտակ տան դարպասներից դուրս՝ ամբողջ
երկրի տարածքում։
Շատերի համար Օբամայի հաղթանակը զգացմունքների անկեղծ պոռթկում
առաջացրեց, ոմանց մոտ հպարտության եւ հուզմունքի զգացողությունները խառնվել էին։
Ընտրություններից մի քանի օր անց Վաշինգտոնի Հովարդի համալսարանի
ուսանողները, որոնց մեծամասնությունը սեւամորթներ են իրենք իրենց հարցադրում էին, թե
արյդո՞ք կատարվածը իրակնաություն է։
Պատմականորեն սեւամորթ ուսանողներով լի համալսարանում ընտրություննրեից
հետո երազանքը դարձավ իրականություն։
Ոմանց համար ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Բարաք Օբաման փոփոխության
կարգախոսի մարմնավորումն է։ Ուսանողուհի Ամալ Բենեթն օրինակ նշում է, որ ընտրություններից
հետո որոշել է զբաղվել կազմակերպչական գործունեությամբ, սակայն նրան օրինակ ծառայողը
ապագայի իմաստով երկրի առաջին տիկին՝ Միշել Օբաման է։
Ոմանց համար ԱՄՆ-ի
նախագահական ընտրությունների արդյունքը կարերւոր փոփոխություն է ներկայացնում ամերիկյան
հասարակարգում։ Հանգստի կոչված պրոֆեսոր Ռեյմոնդ Վիլյամսը դեռեւս չի մոռացելայն ժամանակները,
երբ սեւամորթներն ԱՄՆ-ում զրկված էին ընտրական իրավունքից
Ընտրությունների արյդունքում նաեւ կվերափոխվի սեւամորթների ղեկավարելու
ունակության մասին եղած մարդկանց կարծիքը
Աֆրիկյան ծագմամաբ ամերիկացիներից շատերի համար նախագհական ընտրություններում
Բարաք Օբամայի հաղթանակը անհնարինը թերեւս դարձրեց հնարավոր։