Մատչելի հղումներ

ԱՄՆ նախագահական ընտրությունները ողջ աշխարհի ուշդրության կենտրոնում են


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդամենը մի քանի օր է մնացել: Ողջ աշխարհում մարդիկ մեծագույն հետքրքրությամբ հետևում են ընտրարշավին: Ընդ որում արտասահմանցիների շրջանում` հատկապես Եվրոպայում, մեծ համբավ է վայելում Բարաք Օբաման:

Մասնակցելով ինտերնետային հարցումներին` աշխարհի տարբեր մասերից մարդիկ քվեարկում են այս կամ այն թեկնածուի օգտին: Նման մի հարցախույզ էր կազմակերպել բրիտանական Էկոնոմիստ ամսագիրը: Տարբեր երկրների մասնակիցներից ստացված արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ հիմնականում պաշտպանում են Բարաք Օբամայի թեկնածությունը:

Քաղաքական վերլուծաբան Ռոբին Շեփարդի կարծիքով, հարցախույզի արդյունքները շատ ցայտուն են: Նա ասում է, որ այս ընտրաշրջանում կարծես անհագ ծարավ լինի Բարաք Օբամայի համար: Նա նշում է, որ աշխարհի շատ քիչ վայրերում են պաշտպանում Ջոն Մքքեյնին: Միևնույն ժամանակ նա նշում է, որ Բարաք Օբամայի հանդեպ “սերը” պայմանավորված է նախագահ Ջորջ Բուշի հանդեպ անհանդուրժողությամբ. “Դա արտացոլում է վերջին ութ տարիներին նախագահ Բուշի վարչարարության հանդեպ վերաբերմունքը: Եվրոպայում քաղաքականությունը և կրոնը պետք է առանձնացված լինեն, մինչդեռ Բուշի վարչարարության ընթացքում բազմաթիվ անգամ դրանք չեն առանձնացվել, ինչը անհանգստացրել և նույնիսկ զայրացրել է շատերին”:

Շատերն են կիսում այդ տեսակետը: Օքսֆորդի համալսարանը կրթել է Մեծ Բրիտանիայի վարչապետներից 25-ին: Այս համալսարանում քաղաքականությունը մեծ տեղ է զբաղեցնում ուսանողության շրջանում: Ջեյքոբ Թըրնըրն արդեն ներգրավված է քաղաքականության մեջ: Նա Օքսվորդի համալսարանի Լեյբորիստների ակումբի անդամ է և սատարում է Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցությանը: Նրա կարծիքով, ընտրությունների արդյունքները մեծ ազդեցություն կունենան Մեծ Բրիտանիայի վրա: “ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի ամենամոտ դաշնակիցն է և, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ այդպիսին: ԱՄՆ-ը աշխարհի ամենահզոր պետությունն է, այդ իսկ պատճառով գալիք տարիներին ԱՄՆ-ի ցանկացած գործողություն մեծ ազդեցություն կունենա ՄԵծ Բրիտանիայի համար: Մենք ԱՄՆ-ի հետ կապված ենք տնտեսական, սոցիալական և քաղաքական առումներով”:Նա ասում է, որ հնարավորության դեպքում իր ձայնը Օբամային կտար: Մեծ Բրիտանիայի փողոցներում շատերը նույն կարծիքն են արտահայտում:

Եվրոպայում անցկացված հարցախույզները նույն միտումն են արտացոլում, սակայն այլ վայրերում, օրինակ` Իսրայելում, մարդիկ պաշտպանում են սենատոր Մքքեյնի թեկնածությունը: Լոնդոնի տնտեսական համալսարանից միջազգայնագետ Չարլի Բեքեթի կարծիքով, արտասահմանում Օբամայի մեծ համբավը պայմանավորված է այն հանգամանքով, որ բոլորին դուր են գալիս իդեալիստական գաղափարները, փոփոխություն բերելու գաղափարը, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատերի կարծիքով Օբամայի ընտրությունը կփոխի ԱՄՆ-ի հարաբերությունները աշխարհի մյուս երկրների հետ”:

Եթե ընտրություններին մասնակցեին այլ երկրների քաղաքացիները, ամենայն հավանականությամբ սենատոր Օբաման մեծ հաջողությամբ կդառնար ԱՄՆ-ի հաջորդ նախագահը: Այնուամենայնիվ, ընտրությունը ամերիկացիներինն է, մինչդեռը մյուսները պետք է պարզապես սպասեն և տեսնեն արդյունքները:

XS
SM
MD
LG